06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչու Չուգասզյանին ոստիկանություն բերման ենթարկեցին

Երեկ՝ հուլիսի 12-ին Ազատության հրապարակում արտոնված հանրահավաքից հետո “Նախախորհրդարան” շարժման համակագող Գարեգին Չուգասզյանի`դեպի “Փակ շուկա” խաղաղ պիկետի հրավերից հետո, հանրահավաքի մասնակիցները փորձել են խաղաղ երթով քայլել դեպի Երևանի թիվ 1 կամ “փակ շուկա” կոչվող տարածքի դիմաց իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար:

Henaran.am-ի հետ զրույցում Գարեգին Չուգասզյանը տեղեկացրեց, որ ամեն բան ինքնաբուխ է եղել և իր մեջ այդ քայլին գնալու կոչ անելու ցանկությունը առաջացրել է ճարտարապետ Սաշուր Քալաշյանի  ելույթը: Հայտնի է, որ ճարտարապետը պայքարում է Երևանի ճարտարապետական դիմագծի մասնիկ կազմող և պատմաճարտարապետական հուշարձան հանդիսացող այս շինության ճակատագրի համար:

Հայտնի է նաև, որ այս կառույցի սեփականատերը հանդիսանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:

Սակայն Մաշտոցի պողոտայի որոշակի հատվածում ոստիկանները պատ կազմելու միջոցով փորձել են ընդհատել երթի մասնակիցների ազատ տեղաշարժը, պատճառաբանելով՝ որ չնայած հանրահավաքը արտոնված էր, սակայն երթը արտոնված չէ:

Գարեգին Չուգասզյանը բերման է ենթարկվել ոստիկանություն, 2 ժամ հետո նրան ազատ են արձակել.”Ինձ ոստիկանական բաժանմունք են տարել ապօրինի կերպով, քանի որ տեղում ոչ մի արձանագրություն չի կազմվել: Երկու ժամ պահելուց հետո ինձ ինչ-որ թուղթ տվեցին, որ ես խախտել եմ  վարչական օրենսգրքի 180 հոդվածի 1-ին կետը, չգիտեմ էլ` դա ինչ ա  և իբր կոչ եմ արել՝ ոստիկանական պատը շրջանցելու, որը չի համապատասխանում իրականությանը “,-տեղեկացրեց Գարեգին Չուգասզյանը, ով նշեց նաև, որ փաստաբանի հետ զրուցելուց հետո որոշել են բողոքարկել իր հանդեպ ոստիկանության ապօրինի գործողությունները:

Գարեգին Չուգասզյանին ոստիկանությունում ասել են, որ նրա կողմից վարչական խախտում է իրականացվել, որի համար հավանաբար նա կտուգանվի:

“Նախախորհրդարան” շարժման համակարգողին, սակայն, գոհացնում է այն փաստը, որ ժողովուրդը, շրջանցելով ոստիկանական պատն, այնուամենայնիվ իրականացրել է ակցիա “Փակ շուկայի” տարածքում:

Գարեգին Չուգասզյանը վստահ է, որ իր գործն արդար է, իսկ պայքարի միջոցներն`օրինական: 

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ