Վտանգ ներկայացնող քարը ապամոնտաժվել է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝հուլիսի 8-ին, ժամը 11.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 24 շենքի 4-րդ հարկի արտաքին պատից քար է թուլացել. առկա է ընկնելու վտանգ: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարներն ապամոնտաժել են քարը:





































