07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ո՞ւր էր կորել Րաֆֆի Հովհաննիսյանը

՛՛Արժանի եմ այդ հարցադրմանը: Նախ, ոչ մի բան Մոսվկայի, Բրյուսելի, Վաշինգտոնի հետ կապված չի եղել: Ես եղել եմ նաև Լոսում: Ամեն տեղ բարձրացրել եմ այդ խնդիրները, որ դրված են մեր առջև: Ես գնում եմ կարճ առաքելություններով: Ինձ հրավիրողները Մոսկվա խնդրեցին, որ դա լինի խորհրդապահական՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ , նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե կարծես ապրիլի իննից հետո ինքը ՛՛կորավ՛՛, ինչով էր զբաղվում Մոսկվա իր հայտնի այցելությունից հետո:

՛՛Այս պայքարը տևական պայքար է, ապրիլի իննին եղավ աննախադեպ երդմնակալություն ժողովրդի կողմից և եղան ակնկալիքներ, որոնք չիրականացան: Մեկն ուներ ընդհարման, մեկը վարչապետ դառնալու ակնկալիք, բայց չիրականացավ, ոչ մեկի ախորժակը չբավարարվեց այս տեսակետից:

Սա պայքար է երկարատև, մի օրով չի ավարտվում: Իմ մեղքը կարող է նրանում լինի, որ ես այնպիսի վստահության կամ ինքնավստահության մաս դարձա, որ ժողովրդի մի մասը կարծում էր, որ այդ օրն ինչ-որ աստվածային բան պետք է տեղի ունենար՛՛,-հավելեց Հովհաննիսյանը՝ շեշտելով.

՛՛Ես ոչ մի տեղ չեմ կորել՛՛:

Նախագահի նախկին թեկնածուն պատմեց, որ ինքն այս ընթացքում առանց լրատվամիջոցների ուղեկցության մեկնել է տարբեր մարզեր, այսօր մեկնելու է Գյումրի ու Վանաձոր, ապա Արմավիր, Աշտարակ,  այնուհետ “կսկսեն պատրաստվել համապետական աշնանը”: Նա քաղաքական բոլոր ուժերին, նույնիսկ ՀՀԿ-ին ու նախագահ Սերժ Սարգսյանին կրկին հրավիրեց համապետական կլոր սեղանի: ՛՛Այս վիճակով այս իշխաննությունն ու ընդդիմությունը հինգ տարի չեն հանելու՛՛,-ասաց: 

Հարցին, թե ինչպիսին է մարդկանց վերաբերմունքն իր նկատմամբ մարզերում, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. ՛՛Տրամադրությունները բարեխառն են, ովքեր եղել են այս պայքարի մեջ ի սկզբանե, նրանք հուսալքված չեն ու մի օրով չեն սպառում իրենց նվիրումը առ նոր Հայաստան: Կան նաև նրանք, ովքեր սպասում են ինչ-որ մի հրաշքի՛՛:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ