Մանրադրամներ նետեցին քաղաքապետի խորհրդականի դեմքին . բողոքի ակցիա /վիդեո/
Այս պահին մի խումբ քաղաքացիներ Երեւանի քաղաքապետարանի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով անփոփոխ թողնել ավտոբուսների եւ միկրոավտոբուսների գործող սակագները: Հիշեցնենք, հուլիսի 20-ից մայրաքաղաքում ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով երթեւեկությունը կարժենա 150 դրամ:
Բողոքավորները նստել են քաղաքապետարանի աստիճաններին: Քիչ առաջ Երեւանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գեւորգյանը հանդիպել է լրագրողների հետ: Քաղաքացիներից մեկը մանրադրամներ է նետել քաղաքապետի խորհրդականի դեմքին, ինչից հետո նա նախ իր հետ զրուցող լրագրողից պահանջեց կռանալ և վերցնել մանրադրամը, ապա ասաց, թե այլեւս բացատրելու բան չունի:
“Գնացեք ինչ ուզում եք, արեք”,-ասաց քաղաքապետի խորհրդականը եւ հավելեց, որ եթե ցանկանում են իր հետ խոսել, թող մեկ կամ 2 հոգի բարձրանան իր աշխատասենյակ:
Ակցիայի մասնակիցնեներին են միացել նաեւ “Բարեւ Երեւան” դաշիքնի անդամները` Անահիտ Բախշյանը, Ստյոպա Սաֆարյանը, Դավիթ Սանասարյանը, “Նախախորհրդարան” շարժման անդամ Տիգրան Խզմալյանը:
Մանրամասները Henaran.am-ի տեսանյութում: