ԱԱԽ քարտուղարը հանդիպեց ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության առկա վիճակը եւ հետագա զարգացման հեռանկարները: Երկուստեք դրական է գնահատվել համագործակցության մակարդակը եւ հարաբերությունների արագ զարգացումը: Արթուր Բաղդասարյանը անդրադարձել է Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքին` նշելով որ բոլոր […]





































