07 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Տիգրան Սարգսյանը հանդիպել է Հանքավանի ճամբարներում հանգստացող երեխաներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հանքավանի “Լուսաբաց” եւ “Հասմիկ” ճամբարներ` սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին հանդիպելու նպատակով: Ճամբարներում հանգստացող երեխաները Տիգրան Սարգսյանին դիմավորել են իրենց պատրաստած պարային երաժշտական ելույթներով:

Կառավարության ղեկավարը շրջել է ճամբարներում, ծանոթացել հանգստի եւ սննդի պայմաններին, զրուցել երեխաների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով: Վարչապետին ուղեկցել են ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը:

Ամեն տարի ՀՀ կառավարությունն իրականացնում է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ամառային հանգստի կազմակերպման ծրագիր` Հանքավանի “Հասմիկ”, “Լուսաբաց”, “Արագած”, “Հեքիաթային կիրճ” եւ Ծաղկաձորի “Աղբյուր’ ճամբարներում: Տարեկան ծրագրին մասնակցում է 3000 երեխա, որոնց հանգիստն իրականացվում է 2 հերթափոխով` յուրաքանչյուրը 20 օր տեւողությամբ: Աշխատանքը կազմակերպվում է ՀՀ վարչապետի որոշմամբ` միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Երեխաների ցուցակները ներկայացվում են ՀՀ մարզպետարանների եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ