07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Խցանումը հնարավոր չէ՞ կարգավորել /ֆոտո/

Մյասնիկյան պողոտայի սկզբնամասում խցանում էր առաջացել` իրականացվող ճանապարհա-շինարարական աշխատանքների պատճառով: Հետաքրքիր էր, որ ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան փակել էր ճանապարհի մի հատվածը, սակայն ՃՈ աշխատակիցները մյուս մասում աշխատանքներ չէին իրականացնում, որ խցանումը բացվի: Մոտ 40 րոպե մեքեանաները առավոտյան ժամը 9.30-ից սկսած մնում են կանգնած այս մասում եւ այդպես ամեն օր … 

Սկանդալ Օլիմպիադայում. պարզվում է` 4 “չեմպիոնուհիները” տղամարդ են

Աղմկոտ սկանդալ թեթեւ ատլետիկայում: Օլիմպիական խաղերի միանգամից 4 կին մարզիկների մոտ հայտնաբերվել  է XY քրոմոսոմ, որը խոսում է արական սեռին պատկանելու մասին, կանացի քրոմոսոմը XX է: Չեմպիոնների մոտ նաեւ արական սեռական գեղձեր են հայտնաբերվել: Դրա շնորհիվ էլ մարզիկները առավելություն են ստացել մրցումների ժամանակ, քանի որ շատ ավելի մկանուտ եւ ագրեսիվ են, քան իրենց մրցակցուհիները: Ֆրանսիացի […]

Յոթ արվեստագետներ մեկական գույնով պատկերել են Երազանքների Երևանը

 “Երևան բրենդ”  նախագծի շրջանակում “Կերտում ենք Երևանը” խորագրով ստեղծագործական խորհրդանշական գործողություն է կազմակերպվել “Կասկադ” համալիրի վերին՝ “Երեք սուզորդների” հարթակում, որտեղից բացվում է Երևանի համայնապատկերը։ Ստեղծագործական գործողությանը մասնակցել են մայրաքաղաքի արվեստասեր հասարակայնությանը հայտնի արվեստագետներ Դավիթ Մինասյանը, Արման Դավթյանը (Նուռ), Մուշո Գարուկյանը, Մերի Մունը, Կարեն Միրզոյանը, Ռուբեն Մալայանը, Վահան Բալասանյանը։ Գործողությանը մասնակից յոթ արվեստագետներից յուրաքանչյուրը, մեկ գույն […]

Գյուղնախարարի հորդորը խաղողագործներին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր: Նախարարը Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ այցելեց մարզի Ելփին, Ռինդ, Աղավնաձոր, Ազատեկ համայնքներ`անձամբ դիտարկելու խաղողի և պտղատու այգիները, ինչպես նաև հացահատիկային ցանքատարածությունները: Սերգո Կարապետյանի գնահատմամբ`մարզի նախորդ տարվա ցուցանիշները ոչ միայն չեն նվազի, այլև առանձին համայնքներում աճի միտումներ կարձանագրվեն, իսկ Ռինդ գյուղում`անգամ կկրկնապատկվեն: […]

Անուններ է տալու . Հրապարակ

“Հրապարակ”-ի տեղեկություններով, քրեական գործ է հարուցվել Արարատի մարզի գյուղվարչության պետ Տիգրան Վիրաբյանի նկատմամբ՝ պետական բյուջեից սուբսիդավորված դիզվառելիքի բաշխման ժամանակ թույլ տված խախտումների համար: Իրավապահները չեն բացառում, որ նրան նաեւ կձերբակալեն: Ի դեպ, Վիրաբյանը նեղ միջավայրում ասել է, որ եթե բռնեն, անուններ է տալու : Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Կամ հաց, կամ Չորրորդ ինքնիշխանություն. ՉԻ

Հուլիսի 1-ից “Չորրորդ ինքնիշխանություն” թերթը կվերահրատարակվի եւ կթանկանա։ Այն կլինի 200 դրամ։ “Մենք հասկանում ենք, որ առանց այն էլ մարդկանց սոցիալական վիճակն օրեցօր վատանում է, որ առանց այն էլ մեր ընթերցողներից շատերն ամեն օր ընտրության առաջ էին՝ հա՞ց գնել, թե՞ թերթ, բայց եթե ուզում ենք իրապես ազատ մամուլ ունենալ՝ ճանապարհը սա է ”,- գրում է թերթը: […]

Ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Հունիսի 29-ին Երեւանում տեղի ունեցավ ՀՀ եւ ԻԻՀ Արտաքին գործերի նախարարությունների միջեւ հյուպատոսական խորհրդակցությունների իններորդ նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը, իրանական պատվիրակությունը՝ ԻԻՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ Սեյեդ Հոսեյն Միր Ֆախարը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների քաղաքացիների, մասնավորապես՝ ուսանողների, գործարարների եւ մշակութային գործիչնեի համար մուտքի վիզաների եւ […]

Գերմանացի գործարարը Ծառուկյանի դեմ ՄԻԵԴ է դիմելու. 168 ժամ.

Երեկ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում շարունակվել է “ԻստԻնվեստոր” ընկերության ներկայացրած հայցի քննությունը, որով պահանջվում է բեկանել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը։ Այդ մասին գրում է “168 ժամ”-ը: Դրանով գերմանացի ներդրող Ստեֆան Լաքսհուբերի “ԻստԻնվեստոր” ընկերության բողոքն՝ ընդդեմ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երեւանի “Արարատ” կոնյակի– գինու-օղու կոմբինատի, բավարարվել էր մասնակի։ “ԻստԻնվեստորը” պահանջել է […]

Պատգամավորի ընտանիքը չի կատարել հարկային պարտավորությունները. Առավոտ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Իջեւանի տարածքային հարկային տեսչությունը հարկային ստուգումներ կատարելով “Դիլիջան առողջարան” ՓԲԸ-ում՝ հայտնաբերել է հարկային խախտումներ:  Թեմային անդրադառնում է “Առավոտ”-ը: Ըստ “Դատալեքս” տեղեկատվական կայքի՝ Իջեւանի ՏՀՏ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան 18 միլիոն 390 հազար 763 դրամ գանձելու պահանջով: Հունիսի 27-ին ՀՀ վարչական դատարանի Սեւանի նստավայրի դատավոր Հովհաննես Թորոսյանը վճռել է Իջեւանի տարածքային […]

Ինչ անել “գեյերի” հետ. Հայոց աշխարհ

Ըստ “Հայոց աշխարհ”-ի, արվամոլներին նորմալ մարդկանց հավասարեցնելու փորձերը ձախերի վաղեմի զվարճանքն են ողջ աշխարհում։  Արվամոլության ֆրանսիացի հայտնի քարոզիչ Անդրե Ժիդը հրճված էր ԽՍՀՄ-ով։ Նրան այստեղ դուր էր գալիս ամեն ինչ։ Հիանում էր Տրոցկիով ու Լենինով, սոցշինարարության հաջողություններով եւ համաշխարհային հեղափոխության կոչերով։ Բայց հիանում էր այդ ամենով, քանի դեռ բոլշեւիկները քարոզում էին Կոլոնտայի “մի գավաթ ջրի” […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի