28 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Եվս մեկ մահվան դեպք ԼՂՀ զորամասերում

Ըստ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի  հավաստի տեղեկությունների՝ երեկ՝ 2013 թ. հուլիսի 23-ին, ԼՂՀ-ի զորամասերից մեկում սրտի կանգից մահացել է եւս մեկ զինծառայող: Դեռեւս հայտնի չէ մահացած զինծառայողի անուն ազգանունը եւ դեպքի մանրամասները: ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին լռում է եւ չի տարածում որեւէ պաշտոնական տեղեկատվություն:

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին ԼՂՀ “Հայկազով” զորամասում տեղի է ունեցել մեկ այլ մահվան ելքով դեպք: Վանաձոր քաղաքից 2012 թ. նոյեմբերին զորակոչված Նարեկ Հովսեփյանը ստացել է մահացու հրազենային վնասվածք: Ըստ հարազատների՝ կրակոցը եղել է պատահական: Դիահերձմանը մասնակից հարազատներից մեկը հավաստել է, որ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ