07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Իրական լուծում տրանսպորտի հարցին

Վաղուց հասունացած վերջնական սպառման ենթակա իշխանությունները ինքնակործանման վերջին ճիչերն են սկսում արձակել: Տրանսպորտի գների թանկացումը, եթե չնպաստի ժողովրդի միավորմանը եւ մեծ ընդդիմական քաղաքական ալիքի բարձացմանը, ապա այն մի քանի խոշոր քայլով կմոտեցնի ներկայիս ռեժիմի քայքայմանը: Սակայն, այսօր ավելի շուտ հասունացավ մեկ այլ խնդիր` այսպես կոչված գծատերերի՝ փոքրիկ օլիգարխիկների հարցը, որոնք, ստրկատերերի նման քամելով վարորդներին, ավելի ու ավելի են ուռճացնում իրենց որովայնները: Նրանք իրենց առկայությամբ իսկ վարկաբեկում են մեր պետությունը, քանի որ տրանսպորտը այն ոլորտն է, որը ամենաազատ տնտեսական հարա-բերություններ ունեցող երկրում էլ պետք է պատկանի պետությանը: “Գծատեր” հասկացությունը պետք է վերանա: Միակ գծատերը պետք է լինի տրանսպորտի նախարարությունը:

Եվ ո՞րն է այս ամենի լուծումը:

Այն, որ տրանսպորտի նախարարությունը պետք է տոմսարկղեր բացի կանգառների մոտակայքում, որտեղ վաճառվեն երթուղայինի տոմսեր: Օրինակ` ուսանողական տոմսերով անձանց, ինչպես նաեւ թոշակառուներին, կարելի է ավելի էժան վաճառել, որի փոխարեն մնացած անձանց ավելի թանկ (ուսանողներին եւ թոշակառուներին` 90 դրամ, մնացած անձանց` 120 դրամ): Այս դեպքում արդեն պետությունը պետք է հստակ աշխատավարձ սահմանի վարորդների համար` ըստ աշխատաժամերի, որպեսզի վերջիններս ունենան պետական աշխատանք, չաշխատեն որքան հնարավոր է շատ մարդ տեղավորել ավտոբուսներում եւ երթուղայիններում` շատ աշխատավարձ ստանալու համար: Այսպիսով, մի կողմից` գծատեր կոչվածները դուրս կմղվեն եւ վերջ կտրվի տրանսպորտի գների կամայական թանկացումներին, մյուս կողմից` կունենանք ավելի բարեկիրթ տրանսպորտային համակարգ:

 

“Արատտա” ուսանողական շարժում

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ