07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Կարեն Անդրեասյանի երեք հարցադրումները Տարոն Մարգարյանին

Այսօր Պաշտպան  Կարեն  Անդրեասյանը պաշտոնական գրությամբ երեք հարցադրում է ուղղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Ներքաղաքային տրանսպորտի սակագների թանկացումը հնարավոր է բացառապես Երեւանի քաղաքապետի որոշման առկայության դեպքում: Արդյո՞ք Դուք ստորագրել եւ օրենքով նախատեսված ձեւով հրապարակել եք նման որոշում եւ եթե ոչ, ապա ակնհայտ չէ՞, որ առանց պատշաճ հրապարակման նման որոշում իրավաբանորեն գոյություն չունի:

Առանց քաղաքապետի որոշման տրանսպորտի սակագները բարձրացրած  բոլոր ուղեւորափոխադրող ընկերությունները ենթարկվելու՞ են պատասխանատվության:

Եթե գործող ուղեւորափոխադրող ընկերությունները դիմել են տրանսպորտի սակագնի բարձրացման խնդրանքով, ապա անհրաժեշտ չէ՞ արդյոք հայտարարել նոր մրցույթ, որին հնարավոր է մասնակցեն նոր ընկերություններ՝  100 ՀՀ դրամ սակագնի առաջարկով:

Կարեն Անդրեասյանը նաեւ նշել է. “Տրանսպորտի սակագների թանկացման որոշումը անթույլատրելի է առանց պատշաճ հանրային քննարկման, բայց առավել դատապարտելի է, երբ նման թանկացումը կատարվում է օրենքի կոպիտ խախտումներով: Վստահ ենք, որ եթե սակագների բարձրացման գործընթացը եղել է օրենքի խախտմամբ, ապա ոչ միայն պետք է խիստ պատասխանատվության ենթարկվեն մեղավորները, այլեւ հուլիսի 20-ից հավելյալ գումարներ վճարած մեր համաքաղաքացիներին պետք է տրվի նյութական համարժեք փոխհատուցում”:

 

 

Պաշտպանի աշխատակազմ

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ