22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հանրային լողափերում կլուծվի նաև զուգարանների խնդիրը

 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրային լողափերի պատասխանատու Աշոտ Ավալյանը խոսեց հանրային լողափերի և դրանց մաքրության մասին:Խոսելով բնապահպանության նախարարության այս պահին վարած քաղաքականության մասին Աշոտ Ավալյանը նշեց, որ հանգստացողների հիմնական մասը հանգստանում են անվճար  ծառայությունների մատուցմամբ լողափերում: Նա տեղեկացրեց, որ 11 հանրային լողափերից 3-ում անվճար ծառայություններ են իրականացվում: 11 հանրային լողափերի վրա տարեկան ծախսվում է 21 միլիոն դրամ, որը հոգում է “Սևան” ազգային պարկը:

Նա հայտնեց նաև, որ 3-րդ լողափում արդեն կա մանկական առանձնացված լողավազան, պատրաստվում են բացել նաև էկո անկյուն, որտեղ կցուցադրվեն ֆիլմեր , կտրամադրվի հետաքրքիր տեղեկություններ: Բնապահպանւթյան նախարարությունը նպատակ ունի կահավորել բոլոր  9 լողափերը, ինչպես նաև ավելացնել դրանց քանակը:

“Արդեն 25 օր է ամառային սեզոնը սկսվել է: Եվ ի ուրախություն մեզ  մարդկանց հոսքը դեպի հանրային լողափ բավականին շատ է:Միայն Վարդավառի օրը շուրջ 9 հազար մարդիկ օգտվել են հանրային լողափերի ծառայություններից:”

Անցած տարի լողափեր են այցելել 120-130 հազար մարդ: Խոսելով հանրային լողափերի սանիտարական վիճակի մասին Աշոտ Ավալյանը ընդգծեց այն հանգամանքը, որ մարդիկ իրենք նաև պիտի մտածեն հանրային տարածքի մաքրության մասին, քանի որ հնարավորություն չկա յուրաքանչյուր քառակուսի մետրի վրա տեսուչ կանգնեցնել:

Աշոտ Ավալյանը նշեց նաև, որ սննդի և զովացուցիչ ջրերի հետ կապված բոլոր ծառայությունները իրականացնում է միայն “Սթար գրուպը”:

Աշոտ Ավալյանը տեղեկացրեց նաև, որ հանրային լողափերում կամաց-կամաց լուծվում է նաւ զուգարանների խնդիրը:Այս պահի դրությամբ յուրաքանչյուր հանրային լողափում կա 6 բիոզուգարան:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ