17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հայրիկյանի մահափորձը իրականացնողները հայտարարություն արեցին /վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի մահափորձը իրականացնող ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը հայտարարության համար ձայն խնդրեց: Վերջինս քիչ առաջ հայտարարեց, որ ինքն էլ, Սամոն էլ /ամբաստանյալ Սամվել Հարությունյան-խմբ. / հայտարարում են, որ Վարդան Սեդրակյանը կապ չունի ոչնչի հետ: “Դե ժամանակին ամեն ինչ մանրամասն կասենք”,-ասաց Խ. Պողոսյանը: Հիշեցնենք, որ դատարանում ապացույցների հետազոտման փուլն […]

Չարաշահումները ավելացե՞լ են, թե՞ պակասել. Շարմազանովը հարցրեց փոխվարչապետին

՛՛Խնդիրներ միայն 2012թ-ին չեն արձանագրվել: Դրանք արմատացած են տասնամյակների ընթացքում: Հաշվետվությամբ արձանագրված բոլոր խնդիրների մասով համապատասխան միջոցներ են ձեռնարկվել՛՛,-այսօր Ազգային ժողովում ասաց փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը` խոսելով Վերահսկիչ պալատի հաշվատվության մասին: Նա նշեց, որ համաձայն չեն, թե տեղի է ունեցել բյուջեի միջոցների լայնածավալ փոշիացում: Հիշեցնենք, նախօրեին այդ չարաշահումների՝ փոշիացված մոտ 700 միլիարդ դրամի […]

Կայացել է Անդրանիկ Մարգարյանին նվիրված Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի ավանդական հուշամրցաշարը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին նվիրված Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի կողմից արդեն ավանդական դարձած հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: 6-րդ տարին անընդմեջ կազմակերպվող հուշամրցաշարի անցկացման նպատակը, կազմակերպիչների խոսքով, երեխաների ֆիզիկական պատրաստվածությունը ստուգելուն զուգահեռ, նաեւ նրանց մեջ հայրենասիրության ու հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացումի սերմանումն է: Շնորհակալություն հայտնելով Երեւանի քաղաքապետին ֆեդերացիային մշտապես […]

Հիմա էլ ՊԵԿ-ն ա եկել ու փակել. բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց

Ազգային ժողովի մուտքի դիմաց այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել ՛՛Կիլիկիա՛՛ առևտրի կենտրոնի աշխատակիցները: Henaran.am-ի հետ զրույցում աշխատակիցներն ասացին, որ նախկինում իրենք առևտուր ենք իրականցրել ՛՛Հրազդան՛՛ տոնավաճառի տարածքում, ապա ընդհանուր որոշում են կայացրել տեղափոխվել Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեում տեղակայված` ՛՛քաղաքակիրթ և ներկայանալի առևտրի կենտրոն ստեղծելու և մարդավայել պայմաններում աշխատելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններով օժտված տարածք՛՛: ՛՛Հիմա էլ […]

Եգիպտոսը դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ

Եգիպտոսը դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ: Այդ մասին հայտարարել է Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին, հաղորդում է “Reuters”-ը: Նրա որոշման համաձայն` Սիրիայի դեսպանատունը Կահիրեում կփակվի:  Բացի այդ, նա նաեւ պահանջել է լիբանանյան “Հեզբոլլահ” շարժման ղեկավարներին Սիրիայի տարածքից հեռացնել իրենց գրոհայիններին: Մուրսին նաեւ կոչ է արել միջազգային հանրությանը Սիրիայի օդային տարածքը  ոչ թռիչքային գոտի հայտարարել: Սիրայի օդային տարածքը փակելու որոշում է կայացրել ԱՄՆ-ը, որը սակայն […]

Դա պարզ է հասկացանք… Հակոբյանն այդպես էլ փոխվարչապետից պատասխան չստացավ

Այսօր Ազգային ժողովում մեկնարկեց արտահերթ նստաշրջանը: Նիստի սկզբում շարունակվեց Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվությունը: ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին հարցրեց, թե ինչն է խանգարում կառավարությանը օրենսդրական նախաձեռնություն առաջարկել ԱԺ-ին, որը հնարավորություն կտա ՎՊ-ի հաշվետվությունն ավելի մանրամասն քննարկել, հարկ եղած դեպքերում էլ հանցագործությունների մասին ուղղորդել դառախազություն: Հակոբյանին հետաքրքիր էր նաև՝ […]

՛՛Իշխանը չի կարա մեր զուգարանի վրա ակտ գրի՛՛. 1000 եվրոյանոց հպարտություն /վիդեո/

Հայաստանի վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը եթե օրերից մի օր որոշի ստուգել Կապանի “Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի” ընկերությունը, ապա չի կարող բիոզուգարանների մասով խախտում հայտնաբերի: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում կես կատակ, կես լուրջ նշեցին ընկերության աշխատակիցները՝ ցույց տալով ստորգետնյա հանքում կառուցված ապաստարաններում տեղադրված բիոզուգարանները: Ղեկավարության խոսքով՝ դրանք արժեցել են ընդամենը 1000 եվրո: Փրկարար ծառայության […]

Հայրիկյանը երկու տաբա՞տ էր հագել.նրա եւ Րաֆֆի Հովհաննիսյանի նկարների վրա սլաքներ էին /վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ  հունիսի 17-ին շարունակվեց  ԱԻՄ նախագահ  Պարույր Հայրիկյանի  դեմ հունվարի 31-ին կատարված մահափորձի գործով   մեղադրվող   Վարդան Սեդրակյանի, Խաչատուր  Պողոսյանի եւ Սամվել Հարությունյանի  դատավարությունը: Այս փուլում դատարանը հետազոտում է ապացույցները:  Պետական մեղադրողը հատոր առ հատոր ներկայացնում է գործով եղած բոլոր ապացույցները՝ սկսած զենքի […]

Հանրային ակտիվությունը պետք է գունավորվի կոնստրուկտիվ գույնով /վիդեո/

Գազի և էլէներգիայի թանկացումը սոցիալական շարժման առիթ կտա, բայց այն չի վերածվի լուրջ շարժման, այլ պարզապես առիթ կտա իշխանություններին` գնահատելու իրավիճակը և արդեն իսկ ընդունած որոշումները վերանայելու: Henaran.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը. “Այս գների բարձրացման պրոցեսը պետք է որ հասարակությանը դրդի  ավելի ակտիվ դիրքորոշման, իհարկե, խոսքը […]

Անընդհատ սպառումը կարող է բերել կատաստրոֆայի, որին մենք արդեն շատ մոտ ենք

“Ամեն տարի կորցնում ենք գյուղատնտեսական նշանակության հողեր, լցնում ենք այդ հողերը արտադրական թափոններով և չենք հասկանում, թե ինչ վնաս է դա մեր փոքր երկրին”,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում լրագրողների հետ մտահոգիչ այս թեմայով կիսվեց “Էկոլուր” հ/կ-ի նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանը: Բնապահպանը տեղեկացրեց, որ  պաշտոնական  տվյալներով Հայաստանի հողերի  88 տոկոսից ավելին ենթակա է անապատացման և որպես էկոհամակարգ սա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի