Երրորդ ամենամյա հայկական փառատոնը կայացավ Լոնդոնում
Հուլիսի 14-ին Լոնդոնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու բակում տեղի ունեցավ երրորդ ամենամյա հայկական փառատոնը: Փառատոնը կազմակերպված էր Միացյալ Թագավորությունում եւ Իռլանդիայում հայոց առաջնորդարանի կողմից՝ ՄԹ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ։ Փառատոնի բացմանը ելույթ ունեցան Միացյալ Թագավորության եւ Իռլանդիայի հայոց առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, ՄԹ-ում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը, բրիտանական համայնքների պալատի պատգամավոր Սթիվեն Փաունդը, Եվրոպական […]





































