Չորս թեկնածուից մեկին չգրանցեցին
Սեպտեմբերի 29-ին թիվ 38 ընտրատարածքում կայանալիք Աժ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին կմասնակցեն երեք թեկնածու:
Կիրակի՝ օգոստոսի 25-ին կայացած հերթական նիստում թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձաժողովը գրանցեց թեկնածուներին՝ ՀՀԿ-ից առաջադրված Սյունիքի մարզպետի խորհրդական, Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանին, “Ժառանգություն”-ից Կապանի տարածքի պատասխանատու, ազատամարտիկ Սամվել Հայրապետյանին եւ ինքնաառաջադրված “Կապանի հաշվապահական հաշվառման գրասենյակ” ՍՊԸ տնօրեն Վահրամ Հովհաննիսյանին:
Հանաձնաժողովի յոթ անդամները միաձայն քվերակությամբ մերժեցին անկուսակցական, կենսաթոշակառու Պավլիկ Սարգսյանին որպես թեկնածու գրանցելը, քանի որ վերջինս չի ներկայացրել պահանջվող 1 մլն դրամ գրավի անդորրագիրը:
Հիշեցնենք, որ Պավլիկ Սարգսյանը ՀՀ վարչական դատարանում շահարկում է թիվ 38 ԸԸՀ-ի կողմից ընդունած գրավի անդորրագիր ներկայացնելու համար ժամանակ տրամադրելու որոշումը:Նրա կարծիքով, ընտրական գրավի պահանջը անօրինական եւ հակասահմանադրական է:
Նշենք, որ քարոզարշավը սկսելու է սեպտեմբերի 1-ից: