03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դրախտային հաճույք. աշխարհի լավագույն լողափերը /ֆոտո/

“TripAdvisor” հայտնի տուրիստական ռեսուրսը հրապարակել է մոլորակի լավագույն լողափերը` ըստ ողջ աշխարհի զբոսաշրջիկների կարծիքների:

Rhossili Bay” կոչվող լողափը, որը մեծ Բրիտանիայի Սուոնսի քաղաքի մոտ է գտնվում, ձգվում է մոտ 5 կմ: Մեծ Բրիատնիայի լավագույն լողափը հայտնի է իր կայուն ալիքներով եւ բրիտանացի սերֆերների սիրելի վայրն է:

“Eagle Beach” լողափը` իր դրախտային բնապատկերներով, գտնվում է Կարիբյան Արուբա կղզում:

Բերմուդյան “Horseshoe Bay” լողափը` իր բաց վարդագույն ավազով, Բերմուդյան կղզիների ամենահայտնի լողափն է:

“Lopes Mendes Beach” լողափը, չնայած որ գտնվում է աղմկոտ Ռիո-դե-Ժանեյրոյի մոտ, հայտնի է իր հանգստությամբ եւ հարմար է մեկուսացված հանգստի սիրահարների համար:

Իսպանական “Playa de Las Catedrales” լողափի անվանումը թարգմանաբար նշանակում է  “տաճարների լողափ”: Այստեղ գտնվող քարե սյուներն իսկապես գոթական տաճարներ են հիշեցնում:

Պուերտո-Ռիկոյի “Flamenco Beach” լողափը հայտնի է որպես Կարիբյան ծովի ամենամաքուր լողափերից մեկը, որտեղ ծովի ջուրը չափազանց պարզ է:

Ժայռերով շրջապատված բրազիլական “Baía do Sancho” լողափը հայտնի է հարուստ ֆլորայով եւ ֆաունայով:

Ավստրալական “Whitehaven Beach” լողափը 7 կմ երկարությամբ ձգվող ապշեցնող գեղեցկություն է: Այստեղ ավազը չի տաքանում նույնիսկ ամենաշոգ եղանակին, այդ պատճառով էլ կարելի է հանգիստ քայլել ոտաբոբիկ` առանց ոտքերն այրելու վախի: 

Սիցիլիայի եւ Թունիսի միջեւ գտնվող իտալական  “Rabbit Beach” լողափ հասնելը բավականին դժվար է: նույիսկ մեքենայով գնալու դեպքում վերջին 10-20 րոպեն ստիպված եք լինում ոտքով անցնել լեռների միջով: 150 մետր ձգվող լողափից հիասքանչ ծովային տեսարններ են բացվում: Օգոստոսի վերջին այստեղ կարելի է տեսնել հսկայական կրիաներին, որոնք այստեղ են գալիս ձվադրելու համար:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ