15 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Արցախում են ռուսաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները

Օգոստոսի 26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ստեփանակերտ ժամանած  մի խումբ ռուսաստանյան լրագրողների եւ հասարարական գործիչների։

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունել է պատվիրակության անդամներին եւ ընդգծել նման այցելությունների կարեւորությունը ռուսաստանյան հանրության մոտ ԼՂՀ-ի եւ նրանում տեղի ունեցող քաղաքական եւ տնտեսական գործընթացների վերաբերյալ ճշգրիտ եւ անաչառ պատկերացում ձեւավորելու գործում ։

Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը եւ պատասխանել է հակամարտության կարգավորման հեռանկարներին, տարածաշրջանային գործընթացներին եւ ԼՂՀ-Ռուսաստան հարաբերություններին վերաբերող բազմաթիվ հարցերին:

 

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ