17 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչպիսին են հիմա Դալլաքյանի և Բոստանջյանի հարաբերությունները /վիդեո/

Մոտ երեք տարի առաջ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի ու նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հարաբերությունները խզվեցին:

Henaran.am-ը Բոստանջյանից հետաքրքրվեց, թե ինչպիսին են հիմա նրանց հարաբերությունները:

”Ընտիր”,-պատասխանեց նա:

Շարունակությունը`տեսանյութում:

Հիշեցնենք, որ Բոստանջյանը խորհրդարանի ամբիոնից հրաժարվել է մեկ այլ պատգամավորի՝ Վիկտոր Դալլաքյանի քավորը լինելու պատվից:

Պատճառը նախօրեին հայտարարությունների ժամին Վիկտոր Դալլաքյանի արած հայտարարությունն էր, որում նա խիստ քննադատության էր ենթարկել հայրենի բարեգործներին՝ նրանց ”նույն կեղտի միջից դուրս եկած գործիչներ” անվանելով: ”Մի՞թե կարելի է բարեգործ անվանել այն մարդուն, ով տալիս է, ոչ թե օգնելու համար, այլ փոխարենը կրկնակին ստանալու ակնկալիքով”,- ասել էր Դալլաքյանը:

ԲՀԿ-ական պատգամավորները Դալլաքյանի այս հայտարարությունը վերագրել են իրենց առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Վարդան Բոստանջյանը, որ Դալլաքյանի որդու՝ Երվանդ Դալլաքյանի հարսանիքի քավորն է, հայտարարել է. ”Ինձ չափազանց վշտացրեց, Դալլաքյանի ”նույն կեղտի միջից դուրս եկած գործիչներ” արտահայտությունը, քանի որ որպես ԲՀԿ խորհրդի անդամ եւ պատգամավոր ես պաշտպանում եմ կուսակցության մոտեցումներն ու սկզբունքները։ Դալլաքյանի կողմից նման պիտակի արժանանալու դեպքում այլեւս անպատվաբեր եմ համարում շարունակել Դալլաքյանների ընտանիքի հետ, իմ համոզմամբ, եւ Աստծո օրհնությամբ, ստանձնած սուրբ գործը”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ