05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դատավորը կասի՞ Նախշուն մայրիկ տղադ մեղավոր չի այս անգամ /վիդեո/

Ըստ մեղադրական եզրակացության, 49-ամյա Հրաչյա Գեւորգյանը մեղադրվում է Նաիրա Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն` Սուրեն Ջաբուրյանին պատանդ վերցնելու մեջ: Նա 27-ամյա Գարիկ Հարությունյանի հետ հարկադրաբար մորը եւ որդուն տարել են բնակության այլ վայր եւ հարազատներից գումար պահանջել:

Այս գործը  Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու վարույթում է: Ամեն անգամ դատական նիստերին գալով Հրաչյա Գեւորգյանը մայրը՝ տիկին Նախշունը կարծում է, որ դատավորը պիտի արդարցնի որդուն եւ ասի՝ Նախշուն մայրիկ, որդիդ անմեղ է:

Henaran.am-ի հետ զրույցում Նախշուն Գեւորգյանն ասաց, որ տղան հինգ անգամ դատվել է, բայց այս անգամ մեղավոր չի: “Գաղութում էր, կապվեց էդ Նարայի հետ, մի օր էլ սա եկավ մեր տուն, թե հղի եմ Հրաչից, պիտի ձեր տան մնամ: Մնաց, հացս կերավ, ջուրս խմեց ու սարքեց տղայիս գլխին”,-լացակումած պատմում է տիկին Նախշունը:

78-ամյա կնոջ  պատմության մանրամասները տեսանյութում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ