ԱԺ փոխնախագահը “Բրեստի ամրոց-հերոս” հուշահամալիրի տարածքում խաչքար տեղադրելու պատրաստակամություն է հայտնել /ֆոտո/
Աշխատանքային այցով Մինսկում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 12-ին այցելել է Բելառուսի Հանրապետության Բրեստի մարզ, հանդիպում ունեցել մարզի նահանգապետ Կոնստանտին Սումարի հետ: Երկուստեք բարձր է գնահատվել ավանդական բարեկամության եւ փոխվստահության վրա հիմնված հայ-բելառուսական հարաբերությունների մակարդակը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել նոր թափ եւ որակ հաղորդելու երկկողմ հարաբերություններին: Կոնստանտին Սումարի հետ զրույցում […]





































