27 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սերժ Սարգսյանը ցավակցել է Օբամային եւ Պուտինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ Արիզոնա նահանգում անտառային հրդեհների մարմանը մասնակցած և բնական աղետի դեմ արիաբար պայքարած 19 հրշեջների մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի լրատվական բաժնից: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել ԱՄՆ Նախագահին, հրշեջների ընտանիքներին և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ […]

Առանց մշակույթի նախարարությ՞ան /վիդեո/

Արվեստագետ Սուսաննա Գյուլամիրյանը և Կարեն Անդրիասյանը վերջերս մասնակցել են ժամանակակից արվեստի ոլորտում Հայաստան-Իտալիա միջագային համագործակցային ծրագրին: Henaran.am-ի հետ զրույցում նրանք հայտնեցին, որ ՀՀ մշակույթի նախարարությունն իրենց չի աջակցել: ”Մշակույթի նախարարությունը ոչ մի բան ա, մշակույթի նախարարություն չկա, այն պետք է նոր ձևավորվի: Մշակույթի նախարարությունը կարող է վերանալ, շատ երկրներում այն չկա էլ”,-հավելեց Գյուլամիրյանը` հավելելով, թե չեն հասկանում, թե որոնք […]

ՀՀ Նախագահը եւ ՄԻԵԴ նախագահը մտքեր են փոխանակել Հայաստանում դատաիրավական բարեփոխումների ընթացքի մասին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանին: Սերժ Սարգսյանը ողջունել է ՄԻԵԴ նախագահի այցը մեր երկիր, հատկապես երբ այն կայանում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում տեղի ունեցող կարեւոր միջոցառումներից մեկի՝ “Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներում” թեմայով խորհրդաժողովի կապակցությամբ: Հանրապետության […]

Երբ կազինոները դարձան ցանկալի

Նվազագույն աշխատավարձի բարձրացմանը զուգընթաց աննախադեպ տեմպով աճում են նաև սննդամթերքի  և  կենցաղ-տնտեսական  անհրաժեշտ պարագաների գները: Հայաստանը ունի արդյո՞ք պայմաններ առաջ գնալու համար և եթե այո ինչու՞ ենք շարունակ ետ մղվում հարցերի շուրջ Henaran.am-ը զրուցեց Աժ-ում նախագահի նախկին ներկայացուցիչ, հասարակական և քաղաքական գործիչ Գառնիկ Իսագուլյանի հետ: Մեր հաղթանակի գաղտնիքը Գառնիկ Իսագուլյանը պայմանավորում է միմյանց նկատմամբ հավատով, […]

ՎՊ-ը պատասխանում է Քաղաքաշինության նախարարին

Վերահսկիչ պալատի լրատվական ծառայությունը պատասխանել է Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի` այսօր արած մի քանի հայտարարություններին: ” ”Քաղաքաշինության մասին” ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն, քաղաքաշինությունը Հայաuտանի Հանրապետությունում կենսագործունեության համար բարենպաuտ տարածական միջավայրի uտեղծման կամ փոփոխման նպատակով պետության, ֆիզիկական, իրավաբանական անձանց եւ դրանց միավորումների գործողությունների համախումբ է, որն ընդգրկում է` ա) Հայաuտանի Հանրապետության, նրա վարչատարածքային միավորների եւ […]

Քրեական գործ` ԾԻԳ-ի աշխատակցի օժանդակությամբ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու փաստի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ”Առողջապահական ԾԻԳ” պետական հիմնարկի աշխատակցի օժանդակությամբ խարդախությամբ հափշտակություն կատարելու և պաշտոնեական անփութության փաստերի առթիվ: ՀՀ առողջապահության նախարարությանից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության ”Առողջապահական ԾԻԳ” պետական հիմնարկի և ՍՊ ընկերության միջև 2009թ. հունիս ամսին կնքվել է պայմանագիր` բժշկական կենտրոններից մեկի շենքի […]

” Դուք որպես ոստիկան Աստծով շարժվեք … ” /վիդեո/

“Դուք որպես ոստիկան Աստծով շարժվեք”,-այս խոսքերով անծանոթ տիկինը մոտեցավ փողոցում հերթապահող ոստիկանին և “Նոր կտակարան”  նվիրեց նրան: Henaran.am-ի հարցին, թե ի՞նչ զգաց անծանոթուհու նվերը ստանալիս, ոստիկանը պատասխանեց. “Շատ ուրախ եմ, իհարկե …”: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Գազի սակագնի թանկացման հետ կապված մի շարք փակ ու անհասկանալի հարցեր կան. ԿԲ նախկին նախագահ /վիդեո/

ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի համար գազի սակագնի թանկացման հետ կապված մի շարք փակ ու անհասկանալի հարցեր կան: Նրան զարմացնում է, որ գազի սակագինը, նախնական տեղեկություններով, այդքան էլ շատ չբարձացավ, փոխարենը էլեկտրաէներգիան զգալի թանկացավ : Դիտեք` Henaran.am-ի տեսանյութում:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հուլիսի 3-4-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է, իսկ 5-ին առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը  հուլիսի 3-4-ին  կնվազի 3-4 աստիճանով,  հուլիսի 6-7-ին՝ նույնքանով  կբարձրանա:  […]

Նախագահը մի շարք այլ օրենքներ է ստորագրել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած “Եկամտային հարկի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, “Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, “Հարկային ծառայության մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, “Մաքսային ծառայության մասին” ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները:    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված