16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ինչու ՎՊ-ի այս հաշվետվությունն այսքան աղմուկ առաջացրեց /վիդեո/

”Կովկաս” ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը վստահ է, որ 2008 թվականի ՎՊ-ի հաշվատվությունը, որի կրկին լի էր բացահայտումներով, այսքան մեծ աղմուկ չառաջացրեց, որքան նախորդ տարվանը, քանի որ այս տարիների ընթացքում մեր երկրում զգալի փոփոխություններ են եղել: ”Մենք այլ խորհրդարան ունենք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Սակայն խոսքը ոչ թե ավելի լավ խորհրդարանի մասին է, այլ ավելի թույլ, […]

10 ից 20 տարի է հարկավոր այս իրավիճակը հարթելու համար.ելքի դեղատոմս /վիդեո/

Թանկացումների ու սոցիալ-տնտեսական ճգնաժամի բավականին դժվարին այս փուլում՝ Հայաստանը կարծես թե հայաթափվում է: Որ՞ն է ելքը, միթե՞  արտագաղթը կարելի է ելք համարել՝ հարցերի շուրջ Henaran.am-ը զրուցեց վաստակավոր դերասան Ռազմիկ Խոսրոևի հետ: Կիսելով իր տեսակետը դերասանը դիտարկումներ արեց՝ արվեստ և հասարակություն, դերասան և քաղաքականություն համադրությունների շուրջ. “Դարեր շարունակ նաև հիմա արվետագետներին միշտ էլ ուսի վրայից են […]

Դերասանները եթերում են՝ գրողները անտեսված են /վիդեո/

Ձևավորված կարծրատիպի համաձայն Հովհաննես Թումանյանից հետո մենք այլևս հեքիաթագիր չենք ունեցել: Henaran.am-ի հարցումները մանուկների և ծնողների շրջանում ցույց տվեցին, որ մեր մանուկների համար առավել թանկ ու հարազատ են օտար հերոսները: Ամենասիրելի հերոսների թվում են “Մաշան ու արջը”, “Հզոր ռենջերները” և “Հարի Փոթերը”: Այս հարցերի շուրջ Henaran.am-ը զրուցեց մանկագիր Անուշ Վարդանյանի հետ: Անուշ Վարդանյանը կարծում է, […]

Ազատամարտիկները հավատու՞մ են վարչապետին /վիդեո/

Պաշտոնաթող գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը կարծում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը կամաց-կամաց կիրագործի ազատամարտիկների կողմից բարձրացրած պահանջները: Այդ մասին նա խոսեց Henaran.am-ի հետ զրույցում:Վարչապետի հետ օրեր առաջ ունեցած հանդիպումից հետո՝ Վոլադյա Ավետիսյանը ավելի հստակ է պատկերացնում այդ խնդիրների լուծման ճանապարհը և հենվելով փաստերի վրա համոզմունք է հայտնում որ տեսանելի փոփոխություններ կան: “Մինչև ամսի 10-ը վարչապետը կրկին […]

Հայ պաշտոնյաներն` օֆշորում… /վիդեո/

ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը սեփական տեղեկություններ չունի այն մասին, որ հայ շատ պաշտոնյաներ օֆշորային գոտում ձեռնարկություններ ունեն, սակայն այդ մասին լսել է: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ հաճախ Հայաստանում սկսում են գործունեություն ծավալել բավական հաջողակ ձեռնարկություններ, և պարզվում է, որ նրանք օֆշորային գոտում են գործել:  Ըստ Ասատրյանի` եթե այդ ձեռնարկությունները անձամբ պաշտոնյաին չեն […]

Վտանգ ներկայացնող քարը ապամոնտաժվել է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝հուլիսի 8-ին, ժամը 11.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 24 շենքի 4-րդ հարկի արտաքին պատից քար է թուլացել. առկա է ընկնելու վտանգ: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարներն ապամոնտաժել են քարը:

Ինչպես են նշել Վարդավառը Էմմին, Արամ MP3-ը, Նուռը և մյուսները /ֆոտո/

Այսօր քաղաքի միակ վայրը, որտեղ մեծ ու փոքր թրջվել են բացառապես իրենց կամքով, Սիրահարների այգին էր:) Հենց այստեղ է անցկացվել դիզայներ Արա Ասլանյանի եւ “MAROG Marketing”-ի կազմակերպած “Վարդավառ 2013” միջոցառումը, որի մուտքը եղել է առանց ջրով լի դույլերի:  Միջոցառման թիրախում եղել են լուսանկարիչներ Դավիթ Գալստյանի, Վահան Ստեփանյանի, Արմեն Աղայանի, Արտաշես Մարտիրոսյանի եւ Առնոս Մարտիրոսյանի “տաղավարները”, […]

Մեռելոցը 100 դրամանոց մեխակը դարձրեց 200 դրամ

Օգտատեր Արթուր Ղազարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. ”Եղիցի մեռելոց, և այդ օրը 100 դրամանոց մեխակը դարձավ 200 դրամ, իսկ 150 դրամանոց գեորգինը 300:Եվ գերեզմանոցի նոր երկաթյա մուտքի մոտ կանգնած համբալը անցնող մեքենաներից հավաքում էր 200-ական դրամ:Եվ եղավ մեռելոց”:

Իշխանափոխության համար բավարար փաստեր կան. ՀԱԿ

 Վերջին շրջանում Հայաստանում բացահայտվեցին պետական բյուջեի թալանման եւ պետական բարձրագույն ղեկավարների կոռուպցիոն գործարքների խայտառակ փաստեր, որոնք իրենց քաղաքական կշռով մի քանի անգամ բավարար են կառավարության, երկրի բարձրագույն իշխանության հրաժարականի, ընդհանրապես ամբողջական իշխանափոխության համար։  Հայ Ազգային Կոնգրեսն իր փաստաթղթերում բազմիցս նշել է, որ երկրի առաջին դեմքի կողմից ղեկավարվող կոռուպցիոն համակարգը զանազան միջոցներով թալանում է տարեկան պետական […]

Ազգը տրոհված է երեք անհավասար մասերի

Պետք է արձանագրենք, որ ներկայումս ազգը տրոհված է երեք անհավասար մասերի: Ըստ այդ տրոհման հայաստանակենտրոն տրամաբանության, աշխարհում կան առաջին, երկրորդ և երրորդ տեսակի հայեր: Առաջին և երկրորդ տեսակի հայերն ապրում են հայկական իշխանությունների պայմանական վերահսկողության տակ գտնվող ներկայիս Հայաստանի տարածքում, որն ընդգրկում է ՀՀ-ն և ԼՂՀ-ն, իսկ երրորդ կարգի հայերն այդ տարածքներից դուրս բնակվող մեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի