24 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հստակ քաղաքական վերաբերմունք է

 Նախքան Ազգային ժողովը կքվեարկեր ԲՀԿ խմբակցության պատգամավորների առաջարկած ՛՛Հայխնայբանկում՛՛  ավանդատու հանդիսացող անձանց մինչև 1993 թվականի հունիսի տասը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին՛՛ նախագիծը, ձայնի իրավունք խնդրեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:  Նա նշեց, որ մեծամասնությունը բացասական է քվեարկելու այս նախագծին, ինչն արվում է իրենց խմբակցության յուրաքանչյուր նախագծի հանդեպ: ՛՛Սա հստակ քաղաքական վերաբերմունք է […]

Էջմիածնի միաբան հայր Հակոբին մեղադրում են համասեռամոլության մեջ /վիդեո/

Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը այսօր հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ վերջինս իր անձի նկատմամբ բռնություն իրականացնելու համար մեղադրում է Էջմիածնի միաբաններից հայր Հակոբին: “Արման Գրիգորյանը՝ հայտնի հայր Հակոբը, որը Մայր Աթոռի միաբաններից է, ինքը ՛՛ֆեյսբուք՛՛ սոցցանցում ունի նաև Արսեն Լևոնյան պրոֆիլը, որով մեզ նամակ է ուղարկել ”,-նշեց Սևակ Հովհաննիսյանը ընթերցելով նամակը, որտեղ […]

Հարեւանի փոխարեն քվեարկեց, մոռացավ իր կոճակը սեղմել /վիդեո/

Ազգային ժողովի պատգամավորնեը կրկին քվեարկում են միմյանց փոխարեն: Henaran.am-ի տեսանյութում երևում է, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը քվեարկում է խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի փոխարեն, ով բացակա է: Ընդ որում՝ Հարությունյանը երբեմն այնքան նվիրված և ջերմեռանդորեն էր դա անում, որ մոռանում էր իր փոխարեն քվեարկել:

Ադրբեջանը չի միանա Եվրասիական միությանը

Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, որ Ադրբեջանը նպատակահարմար չի գտնում դառնալ Եվրասիական միության անդամ, հաղորդում է interfax.ru-ն:  Նա ասել է, որ իրենք չեն ցանկանում փոփոխություններ մտցնել իրենց քաղաքականության մեջ:  “Ադրբեջանը միջազգային միության անդամ է, մտնում է մի շարք միջազգային կազմակերպությունների մեջ, իսկ միակողմանի ուղղվածություն ընդունելու մեջ ես ոչ մի շահ չեմ տեսնում: Ադրբեջանը մեծ […]

Ինչպես փեսան ու զոքանչը, այնպես էլ պատգամավորները. թեժ կրքեր խորհրդարանից

Ազգային ժողովի քառօրյայի նիստին օրակարգի ընդունումը գրեթե 30 րոպե տևեց: Քվեարկության մասին անընդհատ ձայն էին խնդրում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը: Վերջինս նման հարց ուղղեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին վերջերս ռուս սահմանապահների հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ. ՛՛Ձեր վերադասը ռուսական ՛՛ՖՍԲ՛՛-ն է՞: Դուք չեք հավատում իմ հայտարարություններին՛՛: ԱԺ նախագահն […]

Հայաստանը մտնելու է ՄՄ. սրանով հարցը լուծված է. Ն. Բորդյուժա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այսօր տեղի ունեցած Երեւան-Մոսկվա-Աստանա-Կիեւ տեսակամրջի ժամանակ ասել է, որ Ռուսաստանը Հայաստանի սահմաններին մոտ գտնվող երկրներին զենք վաճառելիս միշտ հաշվի է առնում Հայաստանի ունեցած զինամթերքի նկատմամբ հավասարակշռությունը պահելու անհրաժեշտությունը: Նա նշել է, որ իրենք միշտ բալանսը հաշվի են առնում: “Ինչ վերաբերում է ռուսական բանակի արդիականացմանը, այն Հայաստանի […]

Ամոթ իրան, որ ինքը կարա մտածի, որ ես կին կծեծեմ. Մհեր Սեդրակյանը՝ Փոստանջյանին

՛՛Դե ամոթ իրան, որ ինքը կարա մտածի, որ ես կին կարամ նեղացնեմ կամ ծեծեմ՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ ի պատասխան հարցի, թե իսկապես կարող է  վնասել ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին: ՛՛Ընդամենը ես իմ արտահայտությունն արել եմ մեր ազգի շահերից ելնելով: Ես տղամարդ տղա եմ, ի՞նչ գործ […]

Մոսկվայում կրակել են հայ երիտասարդների վրա

Մոսկվայում Կախովկա փողոցի վրա գտնվող “Պրինց” ռեստորանի դիմաց վիճաբանության արդյունքում կրակոցներ են հնչել, որոնց արդյունքում երեք հայ երիտասարդ հիվանդանոց է տեղափոխվել` 19-ամյա Գառնիկ Մաղլյանը, 23-ամյա Արարատ Սարգսյանը եւ ՌԴ կառավարությանը կից Ֆինանսական ինստիտուտի ուսանող 21-ամյա Արման Սարգսյանը, փոխանցում է lifenews.ru-ն:  Կրակողները ձերբակալվել են, թեեւ սկզբում նրանց հաջողվել է մեքենայով փախչել դեպի վայրից: Նրանք են 20-ամյա […]

Զարուհին ԱԺ-ն խառնեց իրար. Շարմազանովը անջատեց խոսափողը

Այսօր Ազգային ժողովի նիստին ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խորհրդարանը ՛՛խառնեց իրար՛՛: Նա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հարցրեց, թե ինչու իր հետ չի հանդիպել ու տեղեկություն տրամադրել Սյունիքում կատարված դեպքերի վերաբերյալ: ՛՛Երևի հարմար չի եղել կամ նպատակահարմար չի եղել տրամադրել տեղեկություն՛՛,-ենթադրեց Փոստանջյանը՝ հավելելով, որ ԱԺ-ը պետք է խստագույնս դատապարտի ռուս սահմանապահների արարքը: Աբրահամյանն արձագանքեց, թե […]

Արծաթե մեդալ

Հոկտեմբերի 18-ից 26-ը Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում անց է  կացվում Մարտարվեստների ՛՛Սպորտակկորդ՛՛  համաշխարհային երկրորդ խաղերը, որում ներառված է 15 օլիմպիական և ոչ օլիմպիական մարզաձև՝ սամբո, ձյուդո, հայկիդո, ըմբշամարտ, սումո, սուսերամարտ, կենդո, քիքբոքսինգ, բոքս, թայբոքս, ջիու-ջիցու, սավատ, թհեկվոնդո, ուշու և կառատե: Սամբոյի մրցումների՝ 100 կգ-ից բարձր  քաշային կարգում Հայաստանը ներկայացնող  Հակոբ Առաքելյանը գերազանց հանդես եկավ առաջին երեք գոտեմարտերում և հասավ եզրափակիչ, ուր չափազանց լարված մրցակցությունում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի