24 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նիդերլանդները դատի կտա Ռուսաստանին

Նիդերլանդները հայտնել են, որ Ռուսաստանին դատի են տալու` Greenpeace-ի ակտիվիսնտերի հանդեպ ցուցաբերած վերաբերմունքի համար, փոխանցում է Reuters-ը: Ավելի վաղ Մոսկվայում Եվրամիության դեսպանները, ում քաղաքացիները Ռուսաստանում Greenpeace-ի գործով ձերբակալված են, հանդիպում են ունեցել` որոշելու համար ձերբակալվածների հացով իրենց հետագա քայլերը:  

Նախագահը ցավակցում է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Փիրուզյանների ընտանիքին՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, բժշկական բիոֆիզիկայի ոլորտում ռուսաստանյան ականավոր գիտնական Լև Արամի Փիրուզյանի մահվան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել հիանալի մարդու և մեծ գիտնականի ընտանիքին ու մտերիմներին:

Րաֆֆին կխոսի

ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` ԵԽԽՎ-ում հնչեցրած հարցի մասին կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ ոչ մի հայտարարություն չի արել` պարզ չէ` ինչպես է նա վերաբերում պատգամավորի նմանատիպ վարքին: Henaran.am-ը Րաֆֆի Հովհաննիսյանի խոսնակ Լիլիթ Սարուխանյանից հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում ունի Հովհաննիսյանը: Խոսնակը մեզ հայտնեց, որ հայտարարություն է նախապատարստվում, որը քիչ անց այդ հայտարարությունը կտարածվի:

՛՛Ախպերս, հեռախոսի մոտ հերթ ա … մերսի մեր նախագահին …՛՛

Քրեակատարողական հաստատություններում եռուզեռ է: Դատապարտյալները փորձում են իրենց պաշտպանների եւ բարեկամների միջոցով ճշտել, արդյո՞ք “ՀՀ Անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին” ԱԺ որոշումը ազդելու է իրենց վրա: “Ախպերս, հերթ ա հեռախոսի մոտ, ցավդ տանեմ, մի հատ կնայես տեսնես իմ վրայից ինչքան ա թափվելու”,-Henaran.am էր զանգահարել մի դատապարտյալ: Վերջինիս խոսքով՝ ” ուրախություն ա, քեֆի […]

՛՛Այլ բան է ամբողջ ազգի արժանապատվությունը վիրավորել, այլ բան է թուրքի տակ պառկել՛՛

”Մենք արդեն ոչ մի հարց չենք քննարկում, այլ շահարկումների դաշտ ենք մտնում: Ցանկացած պատգամավոր կարող է իր թիմի անունից քաղաքական հարցադրումներ ու առաջարկություններ անել, այնպես որ եթե սպիտակեղեն գոյություն ունի, բոլոր երկրներում կեղտոտվում ու լվացվում է: Դա ճանապարհ չի, թեման քաղաքական չէր”,-այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` խոսելով ”Ժառանգության” պատգամավոր […]

Շնորհակալություն ասեք Ձեր ուսուցիչներին. Արմեն Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր “Ուսուցչի տոնի” կապակցությամբ հանրապետության մի խումբ ուսուցիչների շնորհավորել ու  պարգևներ է հանձնել: ՀՀ ԿԳ նախարարը շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առիթով,  ընդգծել է, որ  ուսուցիչն արժանի է ամենօրյա գնահատանքի ու մեծարանքի: “Սիրելի ուսուցիչներ, այս օրերեին Դուք լսելու եք ջերմագին մաղթանքներ ու շնորհավորանքներ, շնորհակալության և երախտիքի խոսքեր: Դա հասարակության  […]

Նախագահն ընդունել է ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկման դաշնային ծառայության տնօրենին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկման դաշնային ծառայության տնօրեն, ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման գծով իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ Վիկտոր Իվանովին, ով Հայաստանում է գտնվում ս.թ. հոկտեմբերի 1-4-ը Երևանում անցկացվող թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման “Կանալ-Կովկաս” լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառմանը մասնակցելու նպատակով: Այն անցկացվում է ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավասու մարմինների […]

՛՛Մենք 2 միավոր կորցեցինք՛՛. Գեւորգ Ղազարյան

Հայաստանի ազգային հավաքականի եւ Կարագանդայի ՛՛Շախտյորի՛՛ կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը հարցազրույց է տվել Եվրոպայի լիգայի խաղարկության Հայֆայի ՛՛Մակաբիի՛՛ հետ խաղից հետո:՛՛Մենք մեկ միավոր չենք վաստակել, այլ կորցրեկ ենք երկուսը: Խաղացինք լավ, արժանի էինք հաղթանակի: Բայց մրցակցի բախտը բերեց: Մեր բաց թողած առաջին գոլի մեղավորը մենք ենք, իսկ երկրորդ գոլը նրանց կիսապաշտպանների բարձր խաղամակարդակն էր: Բայց չնայած […]

Երեք օր ու գիշեր Էջմիածնում

Էջմիածին քաղաքըիրտոնըայսանգամկնշիերեքօրուգիշեր: Այնսկսվելուէհոկտեմբերի 6-ինեւավարտվելուէհոկտեմբերի 8-ին: Այսօր լրագրողներին այս մասին ասաց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Ծրագիրը բազմաբովանդակ է՝ սկսած պսակադրությունից մինչեւ հանդիպումներ, համերգներ: Քաղաքի տոնի համար հիմք են ընդունել մ.թ.ա.  685 թվականին Ռուսա Երկրորդ արքայի արձանագրությունը, որտեղ քաղաքը ներկայացված է որպես բնակավայր: Քաղաքը ունեցել է մի քանի անուններ՝ Արտիմեդ, Կուառլեինի, Վարդեսավան, Վաղարշապատ, Կայանպոլիս, Ոտաստակը եւ Էջմիածին: […]

Բուքմեյքերների կարծիքով Նոբելյան մրցանակի կարժանանա պակիստանցի դպրոցականը

Բուքմեյքերները հավատում են, որ այս տարի Նոբելյան մրցանակի կարժանանա պակիստանցի աշակերտուհին` իրավապաշտպան Մալալա Յուսաֆզայը, փոխանցում է Газета.Ru-ն:  15-ամյա Մալալան աշխարհում հայտնի է որպես կանանց կրթության իրավունքի համար պայքարող: Աղջկան նույնիսկ թալիբները փորձել են սպանել նախորդ տարի: Նա Time  ամսագրի “Տարվա մարդկանց” շարքում երկրորդն էր` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից հետո:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի