24 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Լավրովն ու Քերին Սիրիայի հարցով կոնֆերանսը կանցկացնեն նոյեմբերին

Մոսկվան նախատեսում է Սիրիայի հարցով “Ժնեւ -2” կոնֆերանսն անցկացնել նոյեմբերի կեսերին: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցությունների արդյունքում, փոխանցում է ИТАР-ТАСС-ը: Քերին նշել է, որ կոնֆերանսի վերջնական ամսաթիվը որոշում է ՄԱԿ-ը: Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն էլ Սիրիայի ընդդիմության ազգային կոալիցիային կոչ է արել “խոսել միաձայն”: Լավրովն ասել […]

“Մի օր կփլվի սաղս կմնանք տակը”

Երևանի Աջափնյակ համայնքի Սիսակյան 3 հասցեում փլուզման վտանգը գնալով խորանում է: Այսօր Henaran.am-ի խմբագրությանը ահազանգած՝ Սիսակյան 3 հասցեի բնակչուհի  Լիլիթ Քոչարյանը տեղեկացրեց, որ այսօր առավոտյան՝ շենքի  վթարային կողմում  փլուզում է տեղի ունեցել.”Պադվալի մի կողմը ամբողջությամբ փլուզված է, իսկ մյուս կողմը կախված: Մի օր էլ գիշերով շենքը կփլվի սաղս կմնանք տակը”,-նշեց բնակչուհին: Լիլիթ Քոչարյանը ասաց նաև, […]

Զինծառայողներն ավտոմեքենայով ընկել են Ձկնագետը

Հոկտեմբերի 7-ին, ժամը 07.05-ին տեղեկատվություն է ստացվել , որ Դիլիջան-Սեւան ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նապարարության կայք-էջը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Սեւան-Դիլիջան ավտոճանա­պարհի 19-րդ կմ-ի մոտակայքում “ԲՄՎ” մակնիշի 33 LP 339 պետհամարանիշի ավտոմեքենան, դուրս գալով ճանապարհի երթեւեկելի հատվածից, ընկել […]

Մեղավորը սեքսն է

Բելգիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի խաղացող Մաքսիմ Լյենստենը 6 ամսով հեռացվել է հավաքականից՝ խաղին նախորդող գիշերը ընկերուհու հետ սեռական հարաբերություններ  ունենալու պատճառով: Նման որոշում ընդունել է Բելգիայի Ֆուտբոլի Ֆեդերացիան: Ըստ լրատվամիջոցների, ֆուտբոլիստին բռնեցրել են ընկերուհու հետ միասին հյուրանոցի համարում Իտալիայի երիտասարդական հավաքականի խաղից առաջ: Նշենք, որ  ֆուտբոլիստը արդեն ներողություն է խնդրել իր կատարած քայլի համար:

ՀՀԿ-ական պատգամավորները չխոսեցին /վիդեո/

ՀՀԿ-ական պատգամավորներ Դավիթ Հարությունյանը և Արփինե Հովհաննիսյանը չնայած նույն ինքնաթիռով էին ժամանել Ստրասբուրգից՝ “Ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ, սակայն ժամանման սրահ մտան ավելի վաղ: Նրանք հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ, պատճառաբանելով , որ հոգնած են` կհանգստանան հետո կարտահայտեն իրենց տեսակետը: Հիշեցնենք, Ստրասբուրգում կայացած ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին հայաստանյան պատվիրակ Զարուհի Փոստանջյանը՝ հոկտեմբերի 2-ին ՀՀ նախագահին հարցադրում էր […]

Զարուհուն դիմավորեցին փուչիկներով /վիդեո/

“Զվարթնոց” օդանավակայանում Փարիզից ժամանող ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին դիմավորելու են եկել ոչ միայն ժառանգականներ, այլ քաղաքական, հասարակական գործիչներ: Այստեղ են “Նոր ժամանակներ” կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, “ՀԱԿ”-ի ներկայացուցիչներ, պատգամավորի ամուսինը, երեխաները: “Ժառանգության” փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ՀՀ նախագահի նստավայրից կարգադրվել է, որպեսզի Փոստանջյանին չդիմավորեն բողոքի ակցիայով: Նրա խոսքով` Փոստանջյանը […]

Մեհրիբանի գաղտնիքը /ֆոտոշարք/

Ադրբեջանի նախագահ Ալիեւի կինը`Մեհրիբան Ալիեւան, բազմաթիվ պլաստիկ վիրահատություններ է տարել, որոնց արդյունքում նրա դեմքի արտահայտությունը մի տեսակ փոխվել է, գրում է armblogs.am-ը: Հարկ է նշել նաեւ, որ պլաստիկ վիրահատությունների շնորհիվ նա իր աղջիկների տարիքին է երեւում: Ինչպիսին էր Մեհրիբան Ալիեւան մինչ պլաստիկ վիրահատությունները, դիտեք լուսանկարներում: 

Կողքից նայում են, ասում՝ բիճ ա` ֆաշիզմ ա /վիդեո/

“Յուրաքանչյուր ծնունդ՝ աղջիկ, թե տղա՝ իր ընտանիքի ծնունդն է, իր բարոյական պաշարները էտ ընտանիքից ա վերցնում: Ինչ խոսք՝ ավելի ճկուն պետք է լինել և ադաթի զոհ չդարձնել հատկապես մեր աղջիկներին”,-Henaran .am-ի հետ զրույցում բանաստեղծ Արտեմ Հարությունյանը դրական գնահատեց առանց ամուսնու երեխա ունենալու կոչերը: “Փոխանակ շնորհակալ լինենք, որ կինը ձեռնոց է նետում մենությանը, առանց ամուսնու երեխա ա […]

Սթինգին ծննդյան օրը նավ են նվիրել

Օրերս երգիչ Սթինգը նշեց ծննդյան 62-ամյակը: Նա ծնունդը նշել է Նյու Յորքում: Բրիտանացի երգիչը իր հյուրերին հրավիրել է Մանհեթենում գտնվող ռեստորաններից մեկը: Ծննդյան տոնակատարության ամենահիշվող պահերից մեկը տորթի հանձնում էր երգչին: Տորթը շոկոլադից է եղել, նավի տեսքով: Վրան գրված էր` “շնորհավոր ծնունդ, Սթինգ”: Սթինգի ծննդյան արարողությանը բազմաթիվ աստղեր են մասնակցել: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի