17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Տրանսպորտի սակագինը կրկին կբարձրանա՞. ինչ է արել հանձնաժողովը

“Իրազեկ և պաշտպանված” ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ տրանսպորտի սակագինը քննարկող հանձնաժողովի աշխատանքներին:

Պիպոյանի ներկայացրած տվյալների համաձայն՝ հանձնաժողովը բոլոր տեսակի ծախսերը հաշվում է առավել բարձր գնով, մինչդեռ ինքը ներմուծող ծառայության ներկայացուցիչների հետ խոսել է և տվյալներ ստացել, որ հնարավոր են ավելի մատչելի մատակարարումներ: 

“Ես հստակ ասում եմ վառելիքի ծախսը այսօր չի համապատասխանում այն ծախսի հետ, որը դուք եք ներկայացնում:Ես շրջայց եմ արել Երևանի գազալցակայաններում, մեկ խորանարդ մետրի գինը ավելի քիչ է, քան դուք եք ասում”,-նկատեց Բաբկեն Պիպոյանը՝ հավելելով, որ իր հայտարարությունը հանձնաժողովի կողմից մեկնաբանվել է, որպես վիճակագրական ծառայությունից վերցված թիվ, որը քվեարկության է դրվել, որպես վառելիքի փոփոխական արժեք:

Հանձնաժողովում քվեարկության է դրվել 9 կետ, որից 8-ին Պիպոյանը դեմ կամ ձեռնպահ է քվեարկել:
Հանձնաժողովի մնացած անդամները բոլոր 9-ը կետերին կողմ են քվեարկել, քանի որ ՛՛նրանք չեն պատրաստվում հաշվետու լինել հասարակությանը՛՛:

՛՛Մենք կարող ենք ունենալ Երևանում քաղաքակիրթ և ցիվիլ սպասարկում ընդհամենը 100 դրամով՛՛,- վստահեցնում է Բաբկեն Պիպոյանը:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ