11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Աշակերտներն ուսուցիչներին մկնդեղ են տվել

Շվեդիայի դպրոցներից մեկում բարձր դասարանի աշակերտներն իրենց ուսուցիչներին թունավորված սուրճ են մատուցել, տեղեկացնում է The Local-ը:

Ուսուցիչները մեկ ամսվա ընթացքում երեք անգամ դիմել են բժշկի` սուրճ խմելուց հետո վատ զգալու պատճառով: Սուրճն ուղարկվել է փորձաքննության, որի արդյունքում պարզվել է, որ դրա մեջ մկնդեղի որոշակի քանակ է եղել:

Ավելին, այս դպրոցի աշակերտները նաեւ հրդեհել են դպրոցը, վնասել սանդուղքները, ինչի արդյունքում աշակերտներից մեկը երեք մետր բարձրությունից ընկել է:

Դպրոցի տնօրեն եվա Ստորմգարդը ստիպված է եղել ոստիկանություն դիմել, քանի որ “աշակերտները վտանգավոր են դարձել իրենց եւ շրջապատի համար”:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ