21 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՍԴ-ի ավտոմեքենաներն առաջնային չեն

ՀՀ Սահմանադրական դատարանի համար 2014 թ-ին բյուջեով ավելացումներ չեն նախատեսվում: Այս մասին այսօր Ազգային ժողովում պետական բոյւջեի քննարկմանը տեղեկացրեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը: Ավելացումներն, ըստ նրա, 80-85%-ով աշխատավարձերի բարձրացման մասով է նախատեսված։

Առուշան Հակոբյանի խոսքով՝  Սահմանադրական դատարանի շենքը վերանորոգման կարիք ունի, 62, 2 մլրդ դրամ էլ խնդրեց հատկացնել ՛՛գոնե պատուհանները փոխելու հարցը լուծելու համար և նաև երկու ավտոմեքենա ձեռք բերելու համար՛՛։

Կառավարության ներկայացուցիչները հուշեցին, թե առաջնային խնդիրներն է հաշվի առնվում:  ՛՛Ես ընդամենը հարցը բարձրացրեցի, եթե չեք նախատեսում, չեք նախատեսում՛՛, ա-արձագանքեց ՍԴ աշխատակազմի ղեկավարը:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե մեքենաները աշխատակազմի համար է խնդրում, Առուշան Հակոբյանը պատասխանեց, թե աշխատակազմը մեքենաներ չունի, դատավորների համար է։ 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ