17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ տարբերություն՝ Պուտինը թե՞ Ռասպուտինը … Հայաստանի միակ կրոնը փողն է

Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը քաղաքական դաշտում տիրող իրավիճակը անվանքւմ է ՛՛քսակի քաղաքականություն՛՛:

“Էն որ Հայաստանը քրիստոնեական է` դա խաբեություն է: Հայաստանի հիմնական կրոնը փողն է, մարդիկ փորձում են կուտակել փող և ստանալ հաճույք, դա անում են և օլիգարխները, և պետական պաշտոնյաները, և բոլոր նրանք, ում քիչ թե շատ հնարավորություն է ընձեռնվում”ն:

Քաղաքական գործչի դիտարկմամբ՝ քսակի համակարգը այսօր գործում է ամբողջ աշխարհում.”Հիերախիայի առաջին տեղում Ամերիկան է, որը կարողանում է թալանել գրեթե բոլոր երկրներին: Երկրորդ տեղում Եվրոպան է, որը թալանում է իր տարածքի երկրներին: Ինչքան հեռու ես, էնքան շատ ես թալանվում: Ռուսաստանը կիսով չափ փողի մակարդակում է , կիսով չափ ապստամբ է: Ռուս ժողովրդին չի կարելի համեմատել Մոսկվայի հետ, սրանք տարբեր մակարդակներ են”,-նկատեց Աշոտ Մանուչարյանը:

Իսկ ո՞րն է ելքը, որ ուղղությամբ կողմնորոշումը կօգնի Հայաստանին: ՛՛Բոլորս միայն մի հանձնարարական ունենք՝ իրար ենք հոշոտում: Այս պարագայում տարբերություն չկա ում ենք ապավինում Պուտինին, թե՞ Ռասպուտինին: Նույն քսակի քաղաքականությունն է՛՛,-հավելեց Աշոտ Մանուչարյանը:

Վերածնված ՀՀՇ-ի մասին՝ Մանուչարյանն ասաց, թե որոշ մարդկանց մեջ դա կարոտախտի փշրանքներ է առաջացնում, սակայն ըստ էության այս կուսակցության և գործող մնացած կուսակցությունների միջեւ տարբերություն չկա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ