09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ստրասբուրգում գնահատեցին

Սեպտեմբերի 24-ին Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի և Եվրոպական Միության համատեղ ծրագրի շրջանակներում կայացած կոնֆերանսի ընթացքում ամփոփվեցին Անպատժելիության և վատ վերաբերմունքի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված տարածաշրջանային ձեռքբերումները: ՀՀ ոստիկանությունում  ընթացող բարեփոխումների հանգուցային դրույթներից ու գլխավոր նպատակներից մեկը ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդումն է, ոստիկանության գործունեության մեջ հանրության ներգրավվածության մակարդակի բարձրացումը, հրապարակայնության ու թափանցիկության ապահովումը: Չնայած համեմատաբար կարճ ժամանակահատվածին, ոստիկանության ղեկավարության  հետևողականության ու […]

Դեսպանը մեղադրվում է մանկապղծության մեջ

Ռուսաստանում Կոլումբիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռաֆայել Ամադորը հրաժարական է տվել` մանկապղծության մեջ մեղադրանքներից հետո: Դեսպանը, սակայն, հերքել է այդ մեղադրանքները, փոխանցում է INTERFAX.RU-ն: “Քայլը, որին գնացի, չի նշանակում, որ ես համաձայն եմ մեղադրանքների հետ: Գնում եմ, որպեսզի երկրի կերպարին չվնասեմ”,- հայտարարել է դեսպանը: Նա նաեւ ասել է, որ այդ մեղադրանքներն անանուն են: Առաջիկայում արդեն […]

Ն. Բորդյուժայի նախապես հայտարարված ասուլիսը չկայացավ

Հոկտեմբերի 1-3-ը Երեւանում անցկացվել է ՀԱՊԿ-ի ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստը: Այսօր տեղի է ունեցել նիստի պաշտոնական բացման արարողությունը: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան եւ ՀՀ ԱԱԽ-ի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Իր խոսքում Բորդյուժան նշել է, որ ՀԱՊԿ շրջանակներում այսուհետ համագործակցության հիմնական ուղղություններից մեկը դառնալու է ռազմական տեխնիկայի վերանորոգման կենտրոնների […]

Երկրաշարժ Վարդենիսի մերձակայքում

Ս.թ. սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 2-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ ուժգնությամբ գրանցել է մեկ երկրաշարժ: Այն տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին Լեռնային Ղարաբաղին սահմանամերձ գոտում` Վարդենիս քաղաքից 16 կմ դեպի հյուսիս-արևելք: Տարածաշրջանում. 3 բալ  և ավելի ուժգնությամբ գրանցվել է 24 երկրաշարժ, որից 9-ը (3-6 բալ ուժգնությամբ) Թուրքիայի Վանի, 2-ն էլ` Իրանի Ահարի (3 բալ […]

Ռուսաստանում ներգաղթածների երեխաներին կարող է արգելեն դպրոց հաճախել

Ռուսաստանի Պետդուման նոր օրինագիծ է մշակել, համաձայն որի` եթե ներգաղթածները հարկեր չեն վճարում, ապա նրանց երեխաներին կարգելվի սովորել դպրոցներում եւ մանկապարտեզներում, տեղեկացնում է INTERFAX.RU-ն:

՛՛Ատրճանակով բոմժատիպ էլեկտրիկին ծեծած մինիստրը ուզում է նախագահ դառնալ՛՛

Ով կդառնա գրողների միության հաջորդ նախագահը: Այս հարցի շուրջ գրականագետ Սուրեն Աբրահամյանը և բանաստեղծ Արտեմ Հարությունյանը կիսվեցին լրագրողների հետ: ՛՛Սոսկալի լավ ժառանգություն ստացավ Լևոն Անանյանը՝ շուրջ 400 գրող, որոնցից մեծ մասը ընթերցող չունի: Նա լավ աշխատեց, բայց ցավոք այսօր էլ գրողների միությունը ունի նույնքան անդամ՛՛,-ասաց Արտեմ Հարությունյանը, նկատելով, որ այսօր Հայաստանը շատ քիչ է երևում […]

Հրավառության ժամանակ այրվել է երեխայի դեմքը

Ծննդի տոնական արարողությունը ողբերգական ավարտ է ունեցել: Նախօրեին Արշակունյաց պողոտայի բակերից մեկում հրավառության ժամանակ այրվել է երեխայի դեմքը: Դստերը օգնության հասած հայրը նույնպես կրակի ճիրան է դարձել: Տուժածները վնասվածքներով տեղափոխվել են այրվածքաբանական կենտրոն: Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: Շենգավիթի ոստի­կանության բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Խնայողությունից՝ ուսուցիչների համար

Այսօր կառավարության հերթական նիստում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է ուսուցչի օրը հավուր պատշաճի նշելու համար համապատասխան միջոցառումների կազմակերպման նպատակով խնայողությունների հաշվին գոյացած ութ միլիոնից քիչ ավելի գումար տրամադրել, որպեսզի հոկտեմբերի հինգին Օպերայի համապատասխան դահլիճում մեծ շքեղ հանդիսությամբ մեծարանքի երեկո կազմակերպվի: 

ՌԴ-ից վերցված վարկը կմարվի

Այսօր կառավարության հերթական նիստում ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հայտնեց, որ եվրոպարտատոմսերի թողարկման հետ կապված կառավարության բյուջեում վերաբաշխումներ են լիենլու՝ ծածկելու համար իրավաբանական ծառայությունների և ռեյտինգային ընկերությունների ծախսերը: Ապա ընդունվեց որոշում, որով առաջարկվում է պետական բյուջեում փոփոխություն կատարել և եվրոպարտատոմսերի թողարկումից ստացված գումարը ծախսել հետևյալ կերպ. ՛՛Առաջին կետով վաղաժամկետ մարել ՌԴ-ից ստացված նախկին վարկի մայր […]

Սիցիլիայում նավ է խորտակվել. կան բազմաթիվ զոհեր

Սիցիլիայում նավի խորտակվելու արդյունքում 25 հոգի է մահացել, փոխանցում է Газета.Ru-ն: Նավը փախստականների էր տեղափոխում, այն խորտակվել է Լամպեդուզա կղզուց մի քանի կիլոմետր հեռավորության վրա:  Փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել 163 հոգու: Նավի խորտակման պատճառն առայժմ հայտնի չէ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի