07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Ո՞վ ա Վարդան Պետրոսյանը … Սուրիկ Խաչատրյանն ի՞նչ ա արել

Այսօր Ազգային ժողովում լրագրողները ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանից հետաքրքրվեցին` արդյոք ոստիկանությունն ու դատաիրավական համակարգը նման օպերատիվ կերպով կարձագանքեին, եթե դերասան Վարդան Պետրոսյանի փոխարեն լիներ ինքը` Սարոյանը:

՛՛Ո՞վ ա Վարդան Պետրոսյանը՛՛,-հարցրեց պատգամավորը: Երբ հիշեցրին, որ խոսքը սիրված դերասան Վարդան Պետրոսյանի մասին է, ասաց. ՛՛Հա լավ տղա է,- հավելելով,-չէ որ երկու ախպեր են մահացել, ի՞նչ աներ ոստիկանությունը, ասա ….  չէ որ դուք`ժուռնալիստներդ գնացիք իրանց տուն, նկարեցիք, թե մերը ոնց ա լացում, էլի դուք արեցիք սաղ:

Եթե Վարդան Պետրոսյանի մասին մտածեիք, տենց շուխուր չէիք անի՛՛: Դիտարկմանը, որ Պետրոսյանի առողջական վիճակը վատ է, արդյոք իրեն կկլանավորեին, եթե ինքը լիներ նրա փոխարեն, Սարոյանը պատասխանեց. ՛՛Բա ի՞նչ պտի անեին, ինչի ես ո՞վ եմ՛՛:

Գեներալը շեշտեց, թե օրենքի առաջ բոլորն են հավասար: Այն պնդումներին, թե Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի դեպքում էլ իր խոսքով` ”շուխուր” էր արվել, բայց ոչինչ չփոխվեց, Սարոյանը կրկին չհիշեց, թե ով է Խաչատրյանը, սակայն հայտնի մականունը լսելուց հետո, արձագանքեց.

՛՛Ի՞նչ ա արել Սուրեն Խաչատրյանը, իրանից ի՞նչ եք ուզում, Արտակ Բուդաղյանին ո՞վ էր ասում էթար Խաչատրյանի տան վրա: Դու որ աղջիկ ես, որ հարձակվեն ձեր տան վրա, ի՞նչ կանես, հը՞ն, կպաշտպանե՞ս տունդ, թե չէ՞՛՛,-ասաց Սարոյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ