08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

՛՛Քուանշին՝ մատ՛՛

ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղած հարցը իր վրա բևեռեց հանրության ողջ հասարակական-քաղաքական քննարկումների զինանոցը և, արդյունքում, բաց մնացին մի շարք կարևոր հանգամանքներ:  Ներկաներից մեկը հարցրեց ՀՀ նախագահին, թե ինչպիսի ճնշումներ են եղել Ռուսաստանի կողմից, մասնավորապես՝ վկայակոչելով նաև ԼՂՀ հիմնախնդիրը որպես լծակ: Այսպիսի հարցադրումն ավելի շատ պնդման էր նման, որովհետև նա ոչ թե հարցրեց եղե՞լ […]

Ժողովուրդը դա զգացե՞լ է

ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարցրեց՝ ինչպիսին է իրավիճակը Արմավիրի մարզում կարկուտից հետո: ՛՛Մենք օժանդակություն ցուց տվեցինք, ժողովուրդը դա զգացե՞լ է՛՛,-հարցրեց նա: Նախարարը տեղեկացրեց, որ կառավարության որոոշուներով սահմանվել են առաջնահերթությունները: Արմավիրցիներին հատկացվել է 50 հազարական դրամ, իրականացվել են զբաղվածության ծրագրեր, իսկ հողօգտագործողներին էլ լրացուցիչ աշխատուժ ներգրավելու […]

Չեմպիոնների լիգայում ավարտվեց 2-րդ տուրը

Երեկ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում ավարտվեց խմբային փուլի 2-րդ տուրը:A խմբում Դոնեցկի ՛՛Շախտյորը՛՛ սեփական հարկի տակ ոչ ոքի խաղաց ՛՛Մանչեսթեր Յունայթեդի՛՛ հետ, գրանցվեց 1-1 հաշիվը, իսկ Լեվերկուզենի ՛՛Բայերը՛՛ վերջին վայրկյաններին հաղթանակ կորզեց իսպանական ՛՛Ռեալ Սոսիեդադից՛՛՝ 2-1 հաշվով: B խմբում Մադրիդի ՛՛Ռեալը՛՛ սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ ուղարկեց ՛՛Կոպենհագենի՛՛ դարպասը, Թուրինի ՛՛Յուվենթուսն՛՛ էլ չկարողացավ հաղթել թուրքական […]

Դավիթաշենում ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, ս.թ. հոկտեմբերի 4-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի վարչական շենքի, Դավթաշենի 3-րդ զանգվածի 30, 31 համարների, Դավթաշենի 4-րդ զանգվածի 1-37 համարների ու հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Եւ հաճույք ստանալ, եւ կույս մնալ. Առավոտ

“Առավոտի” հետ զրույցում “Ժառանգության” գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը մեկնաբանել է Գեւորգ Կոստանյանին գլխավոր դատախազի պաշտոնում նշանակելու պատգամավորների քվեարկության արդյունքները. “Կամ իսկապես քաղաքական կյանքում դոմինանտ են ընկերական հարաբերությունները, եւ ո՛չ մի քաղաքական տարաձայնություն կարեւոր չէ, ուղղակի հարգում են Գեւորգ Կոստանյանին, ընդունում են, կամ համագործակցում են:Ուրիշ բացատրություն ես դրան չունեմ”:   Թերթի հարցին`եթե ընդդիմությունը հարգում է Գեւորգ […]

Խեղդվում են փոշուց.Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանություն” թերթը գրում է. Արդեն երկու տարի Է, ինչ Երեւանի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում, Կաթողիկե եկեղեցու հարեւանությամբ իրականաց­վում են Սուրբ Աննա եկեղեցու եւ կաթո­ղիկոսի երեւանյան նստավայրի շինա­րարական աշխատանքները: Շինարարությանը մոտ գտնվող շենքի բնակիչները երեկ մեզ հետ զրույցում դժգոհեցին րնթացող աշխատանքներից՝ նշելով, որ եկեղեցու շինարարության համար անհ­րաժեշտ քարերի մշակումը իրականաց­վում է հենց իրենց շենքերի մոտ, ինչի […]

Պահանջվում են Էլիտար հավաքարարներ. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ այս օրերին բուռն կերպով շարունակվում են Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարության աշխատանքները: Դպրոցն ունենալու է մի շարք մասնաշենքեր` տարբեր նպատակների համար: Նաեւ սարի դոշին հսկայական տարածք` որպես հանգստի գոտի: “Էլիտար այս դպրոցում սովորելու եւ աշխատելու պայմաններն էլ բավական տպավորիչ են: Օրինակ, հավաքարարներից պահանջվում է, որ նրանք անպայման ունենան բարձրագույն կրթություն եւ […]

Խոսրով Հարությունյանի որդին՝ վատորակ ինսուլին է ներկրու՞մ.Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի որդին`Ռոբերտ Հարությունյանը, շաքարային դիաբետիկների համար կենսական նշանակություն ունեցող “ինսուլին” տեսակի դեղամիջոց է ներկրում Հայաստան, ընդ որում ՀՀ կառավարու­թյան գրավոր երաշխավորագրով: Ու չի բացառվում, որ այդ “ինսուլինը” հենց այն տեսակն է, որից ամիսներ շարունակ դժգոհում էին հիվանդներն ու անգամ պոլիկլինիկաների բժիշկները: Բանն այն է, […]

Նախարարը՝ դեպրեսիայի մեջ. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանությունը” գրում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին շատ դժվար է “բռնացնել” իր աշխատավայրում։ Ասում են` նախարարը սկսել է աշխատանքի գալ ստեպ-ստեպ: “Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ նախարարը վատառողջ է, եւ հենց դրանով էլ պայմանավորված են նրա բացակայությունները։ Մինչդեռ այս օրերին Ավանեսյանին տեսնողներ են եղել տարբեր միջոցառումներին, ասում են՝ օրերս նա հարսանիքի է մասնակցել, որտեղ […]

Որոշել էր կատուներին բաց թողնել Հովիկ Աբրահամյանի մոտ. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ երեկ Զարուհի Փոստանջյանի հարցը Սերժ Սարգսյանին իսկական փոթորիկ էր առաջացրել։ Աժ պատգամավորներից մեկը թերթի հետ զրույցում նկատել է, որ պետք չէ զարմանալ Զարուհու արտառոց քայլերի վրա, եւ պատմել է, որ մի անգամ նա Աժ էր բերել կատվի 2 ձագ եւ կատվախոտի՝ վալերիանայի թուրմ, որը, ինչպես հայտնի է, կատուները շատ են սիրում։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի