07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչո՞ւ է ոստիկանությունը հանդուրժում ”գոմիկներին”

Արդեն 6 օր է, ինչ  “Մենք” երիտասարդական շարժման փոխնախագահ Սեւան Աղաջանյանը  ստորագրահավաք  է կազմակերպել մանկական երկաթուղու հարակից տարածքում: Հատկապես ակտիվ են մոտակա շենքերի բնակիչները, ովքեր դժգոհում են այգու տարածքում կանգնող մարմնավաճառներից եւ համասեռամոլներից:

Ըստ Սեւան Աղաջանյանի, եղել են խոչընդոտներ, ինչ-որ մարմնավաճառներ իրենց քայլերով խոչընդոտել է ակցիայի մասնակիցների աշխատանքն ու ստորագրահավաքը: “Մենք խոսեցինք այգու պահակի հետ, ով ասաց, որ այգին դարպասներ չունի, մինչդեռ բոլոր այգիները պետք է ունենան դարպասներ, որ գիշերը փակեն, որ մարդ չմտնի”,-ասաց նա:

Ըստ երիտասրադների,  ովքեր փորձում են գալ ու “լարել” այգուց այդ համասեռամոլներին, ոստիկանները գալիս այդ լարողներին են լարում` փոխանակ հակառակն անեն: “Մենքը”-ը հարգում է փոքրամասնությունների  իրավունքները, պարզապես նրանք  դեմ են, որ այդ այգում համասեռամոլներ չշրջեն ու մարմնավաճառությամբ չզբաղվեն այգու տարածքում:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու ոստիկանությունը քայլեր չի ձեռնարկում, Սեւան Աղաջանյանն ասաց. “Միգուցե զգուշանում են, վախենում են ինչ-որ եվրոպական չափանիշներից կամ միգուցե համագործակցում են նրանց հետ”:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ