Ի՞նչ է ցույց տալիս Փոստանջյանը

Ազգային ժողովում շարունակվում է ՛՛Ժառագություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի ”Ժառանգության” հեղինակած ”ՀՀ-ի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին” օրենքի նախագծի քննարկումը։
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը հետաքրքրվեց հարցը ներկայացնող խմբակության ղեկավար Զարուհի Փոստանջյանից, թե նման նախաձեռնություն ներկայացնելուց առաջ, ինքն արդյո՞ք հանդիպումներ է ունեցել ԼՂՀ կառավարության ադամների հետ, ԼՂՀ վետերանների կամ ժողովրդի հետ և տեղյա՞կ է` արդյո՞ք կիսում են նրա կարծիքը։
՛՛Եվ հետո, ո՞րն է այս ամեն ինչի իմաստը՛՛,-հարցրեց Շուշան Պետրոսյանը։ Փոստանջյանը նշեց, թե իմաստն այն է որ ”մարտահրավերները, որի առաջ կանգնած ենք, բոլորիս պարտքն է անել այնպիսի քայլեր, որ բխում է հայ ժողովրդի շահերից”։
Ապա հայտնեց, որ հանդիպել է ԼՂՀ թե ժողովրդի, թե իշխանության ներկայացուցիչների հետ և նրանց կարծիքին ծանոթ է։ ՛՛Նրանք այդ մասին նաև հայտարարել են դեկտեմբերի 10-ին անկախության հանրաքվեով, որն այսօր էլ առկա է և պահանջում են բոլոր հանրապետություներին, այդ թվում նաև ՀՀ-ից ճանաչել ԼՂՀ անկախությունը՛՛:
ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանի կարծիքով` ընդդիմադիր պատգամավորը պարզապես փորձում է ցույց տալ աշխարհին, թե ՀՀ խորհրդարանը քննարկում է ԼՂՀ անկախության հարցը: ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը ևս հարցերով հանդես եկավ` նշելով, որ տարիներ շարունակ այս նախագիծը հայտնվում է խորհրդարանում և դառնում ընդդիմադիրների շահարկման թեմա.
՛՛1993 թվականից ի վեր այն ”Դամոկլյան սրի” պես կախված է պատգամավորների գլխին, ցանկացած գործունեությունից հետո ընդդիմության որոշակի թև փոփոխում է այս նախագիծը: Դուք կասկածու՞մ եք որ ՀՀ-ն ամեն ինչ անում է Ղարաբաղի անկախության համար և պատասխանատվությունը կիսու՞մ եք, որ այդ պրոցեսներից հետո Հայաստանը որպես գործող միավոր, երկիր դուրս է գալու բանակցային գործընթացից:
Գտնում եմ, որ սա իմիջի, PR հարց է, որ ժամանակ առ ժամանակ բարձանում է՛՛,-նշեց Այվազյանը: Նախագծի հեղինակը պատասխանեց. ՛՛Կասկածում եմ, որ ՀՀ իշխանությունները ամեն ինչ անում են, որ Արցախի Հանրապետությունը ճանաչվի անկախ՛: