14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Ռուսաստանը պահանջում է, որպեսզի Վարշավան ներողություն խնդրի

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Լեհաստանի իշխանություններից պաշտոնապես պահանջել է ներողություն խնդրել՝ երեկ Վարշավայում ռուսական դեսպանատան մոտ ազգայնականների կազմակերպած ցույցի համար, փոխանցում է lenta.ru-ն:

Այսօր Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչություն է կանչվել Լեհաստանի դեսպան Վոյցեխ Զայոնչկովսկին, ում բողոք է ներկայացվել՝ Վարշավայում իրադարձությունների հետ կապված։ 

Հարկ է նշել, որ երեկ Վարշավայում կայացել է ազգայնականների ամենամյա “Անկախության երթը”, որը վերածվել էր ոստիկանության հետ զանգվածային անկարգությունների եւ բախումների։ Ցուցարարներն այրել էին դեսպանատան մոտ գտնվող ոստիկանության կետն ու ռուսական դրոշը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ