04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քաղաքաշինության նախարարը զգուշացրեց “Գլենդել հիլզին”

Շինարարության ընթացքին տեղում հետեւելու, առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը նոյեմբերի 12-ին աշխատանքային այցով եղավ Լոռու մարզի Գեղասար, Ծաղկաբեր եւ Լեռնավան գյուղական համայնքներ:

Նախարար Սամվել Թադեւոսյանը շրջայց կատարեց երեք գյուղերում կառուցվող բնակելի տների շինհրապարկներում, արձանագրելով բնակելի տներում առկա շինարարական թերությունները, ինչպես նաեւ հաշվի առնելով մոտալուտ ձմեռը, խստորեն զգուշացրեց կառուցապատող “Գլենդել հիլզ” ընկերությանը` շինարարական աշխատանքները ժամանակին եւ որակով ավարտելու առնչությամբ:Նախարարը բնակիչների հետ զրույցի ընթացքում փարատելով նրանց անհանգստությունը տեղեկացրեց, որ ծրագրի ընթացքը իր ամենօրյա աշխատանքային օրակարգում է:

Տեղեկացնենք, որ Լոռու մարզի Ծաղկաբեր, Գեղասար, Լեռնավան գյուղական համայնքներում ընթանում են երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին պետական աջակցությամբ կառուցվող բնակելի տների շինարարական աշխատանքները: Ներկայում` Ծաղկաբեր, Գեղասար, Լեռնավան գյուղական համայնքներում ավատրված են համապատասխանաբար` 17, 28 եւ 4 ընտանիքների բնակելի տների շինարարական աշխատանքները, ընթացքում են համապատասխանաբար` 10, 4 եւ 17 բնակելի տների շինաշխատանքները:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ