07 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ով է մեծ ներդրում ունեցել Տեր-Պետրոսյանի հրաժարականի գործում. 168 ժամ

ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը ժամանակին մեծ ներդրում է ունեցել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի գործում: ՛՛168 ժամի՛՛ թղթակցին տված հարցազրույցում այսպիսի ուշագրավ բացահայտում է արել ՀՀ առաջին նախագահի նախկին խորհրդական (1991-97 թթ.), ժամանակին ղարաբաղյան բանակցությունների առանցքային մասնակիցներից Ժիրայր Լիպարիտյանը: Անդրադառնալով Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Պայետի հետ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Նուլանդի վերջին սկանդալային հեռախոսազրույցին՝ […]

Ով ապահարզան կտա. Ժամանակ

ՀՀԿ եւ ԲՀԿ հարաբերությունը կարծես թե շարունակում է լարվել, եւ այդ լարումը կարծես էլ ավելի է խորանում, ՛՛Բարգավաճ Հայաստանն՛՛ էլ ավելի ու ավելի է հակվում ընդդիմադիր նախաձեռնություններն աջակցելուն: Այլ կերպ ասած` հասունանում է այն պահը, երբ կողմերը կամ պետք է վերջնականապես պայմանավորվեն նոր խաղի կանոնների շուրջ, կամ էլ պարզապես պետք է հայտարարեն իրենց ապահարզանի մասին […]

Հաց-մածուն-սմետան,սպառման ծավալները նվազել են. Հայկական ժամանակ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, այս տարվա հունվար-փետրվարին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 1,3 տոկոսով, մածունինը՝ 1,9 տոկոսով, թթվասերինը՝ մոտ 20 տոկոսով։ Եթե թթվասերի սպառման ծավալների նվազումը հիմնականում բացատրվում է բնակչության գնողունակության նվազմամբ, ապա հացի և մածունի պարագայում խնդիրը բնակչության քանակի նվազումն է։ Առաջին անհրաժեշտության ապրանքների […]

Օֆշորային գոտիներից Հայաստան եկող ՛՛օտարերկրյա ներդրումներն աճել են. Հայկական ժամանակ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, 2013 թվականին՝ 2012-ի համեմատ, Հայաստանի տնտեսության մեջ իրականացված օտարերկրյա ներդրումները կրճատվել են ավելի քան 20 տոկոսով։ Օտարերկրյա ներդրումները Հայաստանում նվազում են արդեն 4-րդ տարին անընդմեջ: Այս ֆոնին հատկապես ուշագրավ է, որ սրան զուգահեռ աճում են օֆշորային գոտիներից Հայաստան եկող ՛՛օտարերկրյա ներդրումները՛՛։ Այսպես՝ եթե 2012-ին օֆշորներից ՀՀ […]

Գեներալ Մանվելը կրկին Ֆրանսիայում է՝ հետազոտվելու համար. Հրապարակ

Գեներալ Մանվել Գրիգորյանը շաբաթ օրը կրկին մեկնել է Ֆրանսիա՝ հետազոտվելու նպատակով։ Նա այնտեղ կմնա մեկ շաբաթ։ Ֆրանսիայում վիրահատվելուց և քիմիաթերապիայի կուրսեր անցնելուց հետո սա պարտադրված հետազոտություն է, որից պարզ կդառնա՝ գեներալի առողջական վիճակը բարելավման միտում ունի՞, թե՞ հակառակը։ Հիշեցնենք, որ անցած տարի Ֆրանսիայում նա թոքի քաղցկեղի դեմ վիրահատություն է տարել, որը բարեհաջող էր անցել։ Մանրամասները՝ […]

“Պրիցելի” տակ Ծառուկյանի փեսան է. Հրապարակ

ՀՀԿ ԳՄ վերջին նիստի ժամանակ, երբ ծերերը ներկայացրել են ԲՀԿ-ի հետ խորհրդարանական անցուդարձն ու հակամարտությունը, սպասվող բարիկադային ցնցումները, Սերժ Սարգսյանը լռել, քթի տակ չարախինդ ժպտացել է: “Հրապարակի”տեղեկություններով, արդեն իսկ կա որոշում` “սկսելու”:  ԲՀԿ փոքր իսկ անկանոն շարժման դեպքում բոլոր գործարար պատգամավորները տարհանվելու են դեպի ՀՀԿ, նրանց հետ արդեն իսկ աշխատանք է տարվում: Վերջիններս, ի դեպ, […]

“Ցրված սկլերոզ” հիվանդությունը դեռևս չի ներառվել. ՄԻՊ-ի զեկույցից

Օմբուդսմենի տարեկան զեկույցը Առողջապահության նախարարության թերացումների մասին  Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները Չնայած կառավարության որոշմանը՝ բազմաթիվ դեպքերում հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև մինչև յոթ տարեկան երեխաները  չեն ստացել անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր: Դեռևս չեն սահմանվել բժշկական էթիկայի կանոններ, ինչի հետևանքով բազմաթիվ դեպքերում բժշկական գաղտնիքը չպահպանող, պացիենտների նկատմամբ անհարգալից վերաբերվող բժիշկները չեն պատժվել: Օրենքում դեռևս բացակայում է “բժշկական սխալ” […]

Կոմայգուց մինչև Քեսաբ. առաքելությունը դատապարտելն է

Սևան Աղաջանյանը, ով հանրությանը հայտնի է, որպես “Մենք” երիտասարդական նախաձեռնության փոխնախագահ, Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքը այլևս չի համալրում  “Մենք”-ի շարքերը: Երիտասարդը, ով պայքարում էր աղանդների և Կիրովի անվան զբոսայգում մարմնավաճառությամբ զբաղվող տրանսվեստիտների դեմ իր առաքելության մի մասը կատարված է համարում և իր կողմնակիցների հետ միասին նոր նախաձեռնությամբ է հանդես գալիս: Նախաձեռնությունը կոչվում է՝ […]

“Հասի,՛ պառնիկդ վառվում ա”.անհանգիստ գիշերներ /ֆոտո/

 “Երեկ հարեւանս ասաց պառնիկդ վառվում ա, ծուխ ա դուրս գալիս, հասիր, վախեցած դուրս եկա, տեսա բան չկա, իմ դրած փեչի ծուխն ա”,-Henaran.am-ին պատմեց Արմավիրի մարզի Խորոնք գյուղի բնակիչներից մեկը: Նրա ծառերը, ըստ երեւույթին ցրտահարվել են, եւ միակ հույսը ջերմոցը փրկելն է: “Տղայիս հետ սաղ գիշեր հերթապահել ենք, տաք ենք պահել, որ սածիլները չցրտահարվեն, գոնե պառնիկի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի