Վարչապետը իրականում զրկված է Սահմանադրությամբ ու օրենքներով իրենց վերապահված լիազորություններից. Նախախորհրդարան
՛՛Նախախորհրդարանը՛՛ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հրաժարականը և այդ պաշտոնի հավանական թեկնածուների վերաբերյալ ասեկոսեները վերջին օրերի ընթացքում արհեստականորեն վերածվել են հանրապետության թիվ մեկ քաղաքական նորության: Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է նորգաղութային, իսկ որոշ առումներով` անգամ դասական գաղութային բնույթի արտաքին կառավարման ներքո: Այն չունի ազգային շահերով առաջնորդվող պետական […]





































