15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

”Իմ նշանաբանն է ամբողջ ուժով”.Արթուր Սարկիսով

Ռուսական ”Վոլգա” ֆուտբոլային ակումբի հարձակվող Արթուր Սարկիսովն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում լրացրել է այսպես կոչված ”Մարսել Պրուստի հարցաթերթիկը”:

-Հատկանիշներ, որոնք ամենից շատ եք գնահատում տղամարդկանց մոտ:

-Քաջություն եւ նպատակասլացություն:

– Հատկանիշներ, որոնք ամենից շատ եք գնահատում կանանց մոտ:

-Կինը պետք է լինի իմաստուն, խելացի եւ հավատարիմ:

-Ի՞նչն եք ամենից շատ գնահատում ձեր ընկերների մոտ:

 -Հավատարմությունը:

-Ձեր սիրելի զբաղմունքը:

-Բացի սպորտից, ես սիրում եմ համակարգչի առջեւ նստել, խաղալ որդուս հետ: Սիրում եմ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ:

-Ձեր գլխավոր առանձնահատկությունը:

-Նպատակասլացություն:

-Ո՞րն է ձեր գլխավոր թերությունը:

-Ծուլությունը (ծիծաղում է):

-Երջանկության ձեր գաղափարը:

-Սիրող ընտանիքը եւ երեխաները:

-Ձեր սիրած գույնը:

-Ինձ շատ գույներ են դուր գալիս՝ փիրուզագույնը, նարնջագույնը, սպիտակը, սեւը, բայց սիրած գույն չունեմ:

-Եթե ոչ ինքդ քեզ, ապա ո՞վ կցանկանայիք լինել:

-Այդպիսի տարբերակներ չկան: Միայն այսպիսին:

-Որտե՞ղ կուզենայիք ապրել(բացի Ռուսաստանից):

-ԱՄՆ-ում: Չհարցնեք՝ ինչու:  Պետք է պարզապես այցելել Նյու Յորք եւ ամեն ինչ պարզ կդառնա: Դա լավագույն քաղաքն է, որը ես երբեւէ տեսել եմ:

-Ձեր սիրելի հերոսները եւ հերոսուհիները իրական կյանքում:

-Ծնողներս:

-Ձեր սիրելի անունները:

 -Գեղեցիկ անուններ շատ կան: Օրինակ՝ ինձ դուր է գալիս կնոջս անունը՝ Օլգա, դուր է գալիս մորս անունը՝ Տատյանա: Տղամարդկանց անուններից կառանձնացնեի Արտյոմ անունը, այդպես է իմ որդու անունը:

-Ո՞ր երեւույթն է նողկանք առաջացնում:

-Դավաճանությունը:

– Ռազմական պատմության ո՞ր պահն եք ամենից շատ գնահատում:

-Երկրորդ համաշխարհային պատերազմը: Այդ արյունահեղ մարտերին մասնակցած մարդիկ ցուցաբերել են մարդկային ոգու ուժ, հայրենասիրություն:

-Ունակություն, որ կուզենայիք ունենալ:

-Կուզենայի ճախրել(ծիծաղում է):

-Ո՞ր մեղքերի հանդեպ եք առավելագույնս ներողամիտ:

-Խորամանկության, եսասիրության:

-Ձեր նշանաբանը:

– Ամբողջ ուժով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ