Կարեն Ճշմարիտյանի հերոսական անցյալը. 168 ժամ
՛՛168 ժամը՛՛ հիշեցնում է, որ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվել է Կարեն Ճշմարիտյանն ու ներկայացնում նրա նախկին պաշտոնում ունեցած հաջողություններն ու անհաջողությունները: ՛՛Ճշմարիտյանը եկել է վերականգնելու վստահության դեֆիցիտը: Կարո՞ղ է, սակայն, նախարարը լուծել այդ խնդիրը: Կարեն Ճշմարիտյանը բավականին երկար է զբաղեցրել էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, իհարկե, այն ժամանակ դա ուրիշ անվանում ուներ։ 1999–2002թթ. նա ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարն էր, որից հետո նախարարությունը վերանվանվեց Առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն։ Ճշմարիտյանն այն ղեկավարեց մինչև 2007 թվականը։ Դրանից հետո ստեղծվեց էկոնոմիկայի նախարարություն, որը գլխավորեց Ներսես Երիցյանը: Այսինքն՝ Կարեն Ճշմարիտյանը համակարգել է տնտեսական քաղաքականությունը 1999-2007թթ.:
Միանգամից ասենք, որ Կարեն Ճշմարիտյանը հպարտանալու տեղ ունի, երկնիշ տնտեսական աճը հենց նրա օրոք էր արձանագրվում։ 2001թ. Հայաստանի ՀՆԱ-ն աճեց 9,6 տոկոսով, 2002-ին՝ 12,9, 2003-ին՝ 13,9, 2004-ին՝ 10,1, 2005-ին՝ 13,9, 2006-ին՝ 13,4, 2007-ին՝ 13,7։ 2008-ին տնտեսական աճը դանդաղեց մինչև 6,8, սակայն Ճշմարիտյանն այլևս նախարար չէր։
Սա լուսավոր կետն էր, սակայն ոչ լուսավոր կետերն ավելի շատ են: Հենց Ճշմարիտյանի օրոք դրամը սկսեց շատ արագ արժևորվել:
2004-ին դոլարն ընկավ՛՛,-գրում է թերթը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: