29 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Միանձնուհին հիանալի կատարմամբ հաղթել է The Voice նախագծում/վիդեո/

Իտալական The Voice նախագծում հաղթել է միանձնուհի Քրիստինա Սկուչիյան: 25-ամյա իտալուհին, ում ելույթն արդեն իսկ հավաքել է ավելի քան 50 մլն դիտում, բեմ է դուրս եկել խաչ կրող ավանդական հագուստով և շնորհակալություն է հայտնել Աստծուն հաղթանակի համար: Նա նշել է, որ մրցույթին չի մասնակցել կարիերայի համար, այլ ”ուղերձը փոխանցելու” համար: Միանձնուհու կողմից Ալիսիա Քեյսի “No […]

Երբ էլ մտքներովը անցնում ա, կրակում են /վիդեո/

Տավուշի մարզի Այգեպար գյուղի բնակիչ Արաքսյա Չոբանյանի 2 որդիներն էլ սահամնապահ են, ասում է՝ գյուղում այլ զբաղմունք գրեթե չկա: Բացի այդ տիկին Արաքսյան հպարտ է, որ որդիները պաշտպանում են հայրենիքը: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ինքը երբեմն հողագործությամբ է զբաղվում, իր հողը չի մշակում այլ ուրիշներինը, քանի որ իր հողատարածքը թշնամում կրակոցների տակ է: […]

Ուկրաինական Սլավյանսկում ականանետման հետևանքով նոր զոհեր են գրանցվել

Ուկրաինական Սլավյանսկում զինված խմբավորումների անդամներն ականանետներով հարվածներ են հասցրել ուկրաինացի ուժայինների դիրքերին: Հարձակման հետևանքով արձանագրվել են զոհեր և վիրավորներ: Ուկրաինայի ազգային գվարդիայի տվյալներով, ականանետը տեղադրվել էր Սլավսյանկի եկեղեցիներից մեկի բակում: Հայտնի չեն սպանվածների և վիրավորների հստակ թիվը:

Նախագահն է որոշելու /վիդեո/

Նախագահի առնթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանn այսօր քննարկումների ավարտին լրագողների հետ զրույցում ամփոփեց քննարկումների արդյունքները: Նրա խոսքով՝ քննարկումների շնորհիվ փոփոխությունների վերջնական տեսը կարող է փոփոխվել:  Հարցին՝ 3 քաղաքական ուժ բոյկոտում է այս քննարկումները, միգուցե դրա կարիքը չկա, նա պատասխանեց, որ հանձնաժողովը գտնում է, որ կա այդ կարիքը, սակայն միայն Ազգային ժողովն ու […]

Հիլարի Քլինթոնը կոչ է արել զինել սիրիական ընդդիմությանը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առաջին նախագահության ժամանակ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ամերիկյան ադմինիստրացիային կոչ էր արել զենք մատակարարել սիրիական ընդդիմությանը Այս մասին հաղորդում է CBS հեռուստաընկերությունը: Աղբյուրը հաղորդում է, որ հիմնվում է Քլինթոնի հուշագրերի վրա: Այնտեղ նախկին պետքարտուղարը նշում է, որ համոզված է եղել Միացյալ նահանգների օգնության անհրաժեշտությանը սիրիական ընդիմադիր ուժերին: Քլինթոնը հավելել է, որ լինելով նախագահի […]

Մաղձ, նենգություն, մաղձ ու կրկին մաղձ. վարչապետը` Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածից. Panorama.am

“Մեր գործունեությամբ ավելի քիչ տարածք ենք թողնելու նման ցնդաբանությունների համար”,- այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` նախօրեին ՀԱԿԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հոդվածին:  Ի պատասխան panorama.am -ի հարցին, թե արդյոք ծանոթացե՞լ է Տեր-Պետրոսյանի հոդվածին եւ ինչպե՞ս կմեկնաբանի այն, Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, ասաց.  “Այո, ինձ զեկուցել են այդ մասին: Մաղձ, նենգություն, մաղձ ու կրկին մաղձ: Մարդիկ իրենց կյանքում մեծությունների, […]

Երեւանի քաղաքապետը հանդիպել է ԼՂՀ Մարտունու քաղաքապետի հետ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանի գլխավորած պատվիրակության հետ: Կարեւորելով Երեւանի վարչական շրջանների եւ ԼՂՀ շրջանների միջեւ համագործակցության հաստատումն ու ամրապնդումը՝ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է անել հնարավորը, որպեսզի ԼՂՀ շրջանների հետ եւս քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ծավալվի արդյունավետ փոխգործակցություն: “Արդեն երկու տարի […]

Մասնակցել է Հովիկ Աբրահամյանը

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Հայաստանի նկարիչների միությունում բացվել է “Ոսկեգործություն 2014” 11-րդ միջազգային ցուցահանդես-վաճառքը:         Կառավարության ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի եւ Հայաստանի ոսկերիչների միության նախագահ Էմիլ Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել է ցուցահանդես-վաճառքին մասնակցող ընկերությունների տաղավարներով, ծանոթացել նրանց արտադրանքին, գործունեությանը եւ առաջիկա ծրագրերին:          Վարչապետը ողջունել է ոսկեգործության բնագավառի […]

Ազատամարտիկներին միացան նաև քաղաքական ուժեր/վիդեո/

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստը: Մինչեւ դատական նիստի սկիզբը դատարանի դիմաց բողոքի ակցիա անցկացրեցին ազատամարտիկները,  “Նախախորհրդարանի”  անդամները, “ԴԵՄ ԵՄ”  քաղաքացիական նախաձեռնության անդամները, ԱԻՄ անդամներ, “Նոր քաղաքական մշակույթ”  կուսակցության ղեկավար Անի Զախարյանը։ Ակցիայի մասնակիցները  Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակելու կոչեր հնչեցրին, հայրենասիրական երգեր […]

22-ամյա աղջիկը ողջ է մնացել իր վրայով գնացք անցնելուց հետո/վիդեո/

ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի բնակչուհի Լինսեյ Հորնը ողջ է մնացել այն բանից հետո, երբ իր վրայով գնացք է անցել։ 22-ամյա աղջիկը հարբած վիճակում քնել է երկաթգծերին, և այդ ընթացքում նրա վրայով բեռնատար գնացք է անցել։ Աղջկա կյանքը փրկել են նիհար կազմվածքը և երջանիկ պատահականությունը։ Ոստիկանությունն աղջկան մեղադրանք է առաջադրել ադմինիստրատիվ մի շարք նորմեր խախտելու մեջ: Նշվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված