26 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նախկին դեսպանին արգելել են մտնել Իրան

Իրանը թույլ չի տվել իր տարածք մտնել Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մակֆոլին, գրում է lenta.ru-ն: ’’Պատրաստվում էի գնալ Իրան՝ համաժողովի մասնակցելու, սակայն այսօր իմացա, որ ինձ մերժել են վիզա տրամադրելը’’,- պատմել է Մակֆոլը Twitter-ի իր էջում:   Մակֆոլը, ով փիլիսոփայության դոկտորի աստիճան ունի, այժմ քաղաքական գիտությունների պրոֆեսոր է աշխատում Սթենֆորդի համալսարանի Ժողովրդավարության, զարգացման եւ […]

Ինչ գին են վճարելու իշխանությունները

 Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում քառյակը12 կետերից բաղկացած հայտարարությունը ներկայացնելուց հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այս կետերով փորձել են ձևակերպել լրջագույն խնդիրների համախումբը, որ իշխանությունը, քաղաքական կամք ունենալու դեպքում, կկարողանա առաջիկա մի քանի ամսվա ընթացքում լուծել: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հավելեց, որ սա մեծ հաջողություն է, բավականին դժվարին աշխատանքի արդյունք: […]

Կանանց ֆուտբոլի միջոցառում Հանքավանում՝ ՖԻՖԱ-ի հովանու ներքո

Հունիսի 12-ին Հանքավանում տեղի կունենա կանանց ֆուտբոլի միջոցառումների շարք ՖԻՖԱ-ի Live your goals ծրագրի շրջանակներում: Live your goals-ը ՖԻՖԱ-ի կողմից իրականացվող ծրագիր է, որի նպատակն է զարգացնել և մասսայականացնել կանանց ֆուտբոլը, ավելացնել կանանց և աղջիկների ներգրավվածությունը ֆուտբոլում, ձևավորել հնարավորինս լավ պայմաններ ֆուտբոլ խաղալու համար: ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ Լive your goals ծրագրի թիրախային […]

Քառյակի 12 կետերը. իշխանություններին մի քանի ամիս ժամանակ են տալիս

Այսօր Ազգային ժողովի ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ և  ՛՛Ժառանագություն՛՛ խմբակցությունների ներկայացուցիչները լրագրողներին ներկայացրին 12 կետից կազմված հայտարարությունը:   ՛՛Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ¦Բարգավաճ Հայաստան§, ¦Ժառանգություն§, ¦Հայ Ազգային Կոնգրես§, ¦Հայ Յեղափոխական Դաշնակցություն§ խմբակցությունները հաստատում են Հայաստանում հիմնարար փոփոխություններ կատարելու, քաղաքական և տնտեսական համակարգը առողջացնելու, Հայաստանը զարգացման ուղու վրա դնելու համատեղ ջանքերի գործադրման վճռականությունը:             Քառյակում ընդգրկված ուժերը […]

Ո՞ր օլիգարխի սեփականություն կդառնա Աֆրիկյանների շենքը. պատմությունը ոչնչացվու՞մ է

Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյան եղբայրներին պատկանած շենքը ժամանակին եղել է քաղաքային ակումբ: Այսօր պատմամշակությաին արժեք հանդիսացող այդ շենքը գրեթե փլուզման եզրին է: Շենքը  կառուցվել է դեռևս 19-րդ դարում: 1913թ. ծառայել է որպես քաղաքային ակումբ, այժմ պահպանվում է պետության կողմից: Սակայն ինչպես հավաստում են բնապահպանները պետությունը շահագրգռված  չէ պահպանելու շենքը, այլ կա նպատակ փլուզվող շենքի […]

Արտաքին պարտքն աճում է, սակայն բնակչությունն արտագաղթում է

Ազգային ժողովում 2013 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ նախորդ Կառավարությունը տապալել է բոլոր ցուցանիշները: Ըստ նրա՝ հիմա պետք է քննարկեին Տիգրան Սարգսյանի կառավարության պատասխանատվության հարցը և ոչ թե բյուջեն: Ապա Զոհրաբյանը նշեց, որ ևս երկու վարկային պայմանագիր ընդունվել է, ինչը նշանակում է, որ ավելացել է ՀՀ-ի արտաքին […]

Ազատամարտիկները նախաձեռնել են ”առաջին գծի” ստեղծում. պայքարի նոր տարբերակ

Ազատամարտիկների դաշտային խորհուրդը այսօր հրավիրել էր քննարկում, որտեղ բարձրացվեցին Աստանայում  հայտնի  նամակի ընթրցումից հետո առաջացած իրավիճակին առնչվող հարցեր: Ազատամարտիկների դաշտային հրամանատարների խորհրդի նախագահ Սուրեն Սարգսյանը տեղեկացրեց , որ  դեռևս այս տարվա մայիսի 9-ին   ազատամարտիկների դաշտային խորհուրդը հայտարարել  է առաջին գծի ստեղծման  մասին և նրանք գտնում են, որ այս պահին առաջին գիծ ստեղծելու անհրաժեշտությունը  կա.”ՀՀ քաղաքացիները […]

Գևորգ Ղազարյանը կարող է տեղափոխվել ՛՛Օլիմպիակոս՛՛

Դոնեցկի ՛՛Մետալուրգի՛՛ և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը  կարող է տեղափոխվել հունական ՛՛Օլիմպիակոս՛՛: Այս մասին հայտնում է Sport Express-ը: Նշենք, որ հայազգի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել նաև Պերմի ՛՛Ամկար՛՛: Ղազարյանն Ուկրաինայի ավարտված առաջնությունում մասնակցել է 10 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ:

՛՛Կանգառ չէ՛՛

Այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանի ծննդյան օրն է: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրեց այս մաիսն ու պատգամավորները շնորհավորեցին Հովհաննիսյանին: Իսկ քիչ անց նիստերի դահլիճում Վահե Հովհաննիսյանի մոտ էին հավաքվել Ռուբիկ Հակոբյանը, Լևոն Զուրաբյանն ու Ստեփան Մարգարյանը: ԱԺ նախագահն էլ վերջիններիս դիտողություն արեց.  ՛՛Կանգառ չէ, պարո՛ն Հակոբյան, այստեղ չի կարելի նստել, խոսել, ձեզ ենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի