26 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Չի ենթարկվում նախարարին. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով խիստ սրվել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի եւ նրա առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանի հարաբերությունները: Մեր տեղեկություններով՝ Մուրադյանը ոչ միայն նախարարության աշխատակիցների, այլեւ՝ անձամբ նախարար Մանուկյանի հետ շփումներում իրեն բավականին վատ է պահում, խոսում է արհամարհական տոնով նույնիսկ փորձել է բանավեճի ժամանակ կոպիտ ու վիրավորական պատասխաններ տալ: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հոսանքը անջատել են անդամահատված ոտքերով Ռուդիկի ու անչափահաս երեխաների վրա. մայրը դատապարտյալ է

Կյանքի հակասական քառուղիներում հաճախ հանդիպում են դեպքեր, որոնք առաջին հայացքից դժվար է հասկանալն ու գնահատելը:  Այսօր Henaran.am-ի խմբագրությունը հերթական անգամ ահազանգ ստացավ կանանց գաղութից: Այս պատմությանը մենք մի քանի անգամ անդրադարձել ենք: Սակայն չենք կարող չբարձրացնել վանդակաճաղերի հետևում իր իսկ մեղավորությամբ հայտնված կնոջ բողոքը, մանավանդ, որ խոսքը անչափահաս ու հիվանդ երեխաներին է վերաբերվում: “Էլեկտրիկը եկել […]

Նազարբաևի կազմակերպած շոուի իրական հեղինակները բացահայտված են /վիդեո/

Այսօր “առաջին գիծ” ստեղծելու գաղափարի շուրջ կայացած   կլոր սեղան-քննարկմանը մասնակցում էր նաև “Ղարաբաղ” կոմիտեի անդամ, քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը:  Աշոտ Մանուչարյանը իր խոսքում նշեց, որ այսօր Հայաստանի արտաքին գծում ոչ ոք չկա, եւ եթե Հայաստանը դա չունի, ապա նրան հետաքրքիր է, թե ինչո՞վ են զբաղվում արտաքին քաղաքականությամբ զբաղվող պաշտոնյաները. “Երկրի արտաքին վիճակը գնալով ավելի խնդրահարույց […]

Ոստիկանապետը շնորհավորեց քննիչներին

Հունիսի 10-ին ոստիկանության կոլեգիայի նիստերի դահլիճում հանդիսավոր պայմաններում նշվեց քննչական գլխավոր վարչության կազմավորման տարեդարձը: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը քննիչներին շնորհավորեց մասնագիտական տոնի առթիվ: Տոնի առթիվ ոստիկանության քննչական կորպուսի աշխատանքը բարձր գնահատեց եւ շնորհավորանքի խոսք հղեց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանն իր ելույթում անդրադարձավ ստորաբաժանման գործունեությանը, առաջիկա անելիքներին եւ […]

Սնեյդերի մոդել կնոջ կրքոտ ֆոտոսեսիան աշխարհի առաջնությանն ընդառաջ/վիդեո/

Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի կինը` հայտնի մոդել Յոլանտե Կաբաուն մասնակցել է ներքնազգեստի գովազդի նկարահանմանը, ինչով հաջողություն է մաղթել աշխարհի նախորդ առաջնության փոխչեմպիոններին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունան ժամանակ:

Օմբուդսմենը արձագանքում է Ճանապարհային ոստիկանության տուգանքների խնդրին

Բազմաթիվ քաղաքացիներ բողոքում են, որ իրենց բանկային հաշիվների վրա անակնկալ կիրառվում է արգելանք: Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին տվյալ քաղաքացիները հայտնել են, որ նախքան ԴԱՀԿ ծառայության կողմից արգելադրումը Ճանապարհային ոստիկանության կողմից չեն ստացել իրավախախտման եւ տուգանքի վերաբերյալ ծանուցում:  Մարդիկ հաճախ տեղյակ անգամ չեն լինում տուգանքներից, քանի որ չեն ծանուցվել պատշաճ կերպով, կամ ոստիկանությունը տիրապետում է նրանց սխալ […]

Պատգամավորը պահանջում է վերանայել Ընտրական օրենսգիրքը

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հայտարարությունը.   Հանրապետության մի շարք համայնքներում հունիսի 8-ին տեղի ունեցան Համայնքի ղեկավարի եւ ՏԻՄ ընտրություններ, որոնց ժամանակ արձանագրված արդյունքները եւ՛ տեղական, եւ՛ միջազգային հանրության աչքերում, մեղմ ասած, վստահություն չի ներշնչում: Նման վստահության բացակայության դեպքում մենք իրական վտանգի տակ ենք դնում մեր երկրում իրականացվող տնտեսական գործընթացներն ու  ապագայում նախատեսված […]

Քաղաքական էլիտան այլասերվում է. Վարդան Խաչատրյան /վիդեո/

Այսօր ազատամարտիկների և քաղաքական գործիչների կողմից կազմակերպված հերթական քննարկման ժամանակ տեսակետներ ներկայացրեց  “Արեգ” գիտավերլուծական կենտրոնի փոխտնօրեն, նախկին պատգամավոր  Վարդան Խաչատրյանը : “Սկսվել է խառնակ ժամանակների մի փուլ, մի հատված : Ի՞նչն է սրա գլխավոր բաղադրիչը , որը ոչ մի կերպ հնարավորություն չի տալիս երկրին առաջընթաց, զարգացում ապրել: Ինչպես և բոլոր խառնակ իրավիճակներում գլխավոր պատճառը այն է, […]

Բայց Լևոն Տեր-Պետրոսյանն ինչո՞ւ է այդքան ՛՛Բարգավաճի՛՛ մասին մտածում

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի համար զարմանալի է, թե ինչու է Լևոն Տեր-Պետրոսյանն այդքան մտածում Բարգավաճ Հայաստանի մասին: ”Բայց Լևոն Տեր-Պետրոսյանն ինչո՞ւ է այդքան ՛՛Բարգավաճի՛՛ մասին մտածում, օրինակ՝ եթե ՀԱԿ-ի ձեռքերը փակեր, ինքը հանդես գար ՀԱԿ-ի անունից, շատ տրամաբանական կլինի: Չի կարելի ուրիշի ձեռքերում կրակի շագանակներ հանել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հարությունյանը՝ մեկնաբանելով առաջին նախագահ […]

Իրանն ու Գերմանիան բանակցում են

Հունիսի 15-ին Թեհրանում Իրանի և Գերմանիայի ներկայացուցիչները բանակցություններ կանցկացնեն իսլամական հանրապետության միջուկային զենքի վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք РИА новости կայքից: Բանակցության նպատակ է հանդիսանում վերջնական  համաձայնության հասնել իրանական միջուկային համակարգի թափանցիկության ապահովումը արևմտյան երկրների համար: Ինչպես նաև Իրանի ներկայացուցիչները այս շաբաթվա ընթացքում նույն թեմայով հանդիպումներ կանցկացնեն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի