13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

՛՛Գործընկերները դատարանից նեղանում են…՛՛

 Լոռու մարզպետարանում այսօր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մշակման քննարկման ժամանակ ՎՊՄՀ-ի դասախոս Արև Հովհաննիսյանը հետաքրքրվեց ՍԴ նախագահ ու սահմանադարական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանից, թե ինչու է նախատեսվում դատական եռաստիճան համակարգը դարձնել երկաստիճան: 

 Գագիկ Հարությունյանն արձագանքեց, որ դա վերջնական որոշում չէ դեռևս, ընդամենը ներկայացված  տարբերակներից մեկն է՝ մարդկանց ուշադրությունը գրավելու համար: Նա շեշտեց, որ այսօր դատական համակարգում մի շարք խնդիրներ կան, մարդիկ մտածում են, որ եթե իրենց խնդիրը չի լուծվում առաջին ատյանի դատարանում, ապա կլուծվի Վերաքննիչում, Վճռաբեկում: ՛՛Մարդիկ չեն տարբերակում, որ սրանք տարբեր ինստիտուտներ են. հիմնական արդարադատությունն իրականացվում է առաջինում, սակայն այս վիճակն օբյեկտիվորեն է ստեղծվել: Գործընկերները դատարաններից նեղանում են, որ ես սա ասում եմ, բայց ես ոչ թե գնահատական եմ տալիս, այլ փորձում ենք վերլուծել՛՛,-նշեց նա:

Ըստ բանախոսի՝ այստեղ լուծման արմատը բոլոր՝ երեք ատյանների դատարանների գործառույթների հստակեցումն է, որ արդարադատություն իրականացվի, ոչ թե ունենանք  դատարաններ, բայց արդարադատություն չլինի:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ