16 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Միտումնավոր անջատել են հիվանդների շնչառական ապարատները. հացադուլ և նստացույց /վիդեո/

“Ես որոշել եմ նստացույց և հացադուլ անել, անձամբ այդ մասին ասել եմ վարչապետին”,-Henaran.am-ի հետ զրույցում  ասաց Կառավարության դիմաց նստացույց հայտարարած Նինել Իվանյանը: Նինել Իվանյանի պահանջները այդպես էլ չեն բավարարվում: Իվանյանը  պատմեց, որ երկար տարիներ աշխատել է “Արմենիա”  բժշկական կենտրոնում, սակայն հիվանդանոցի ղեկավարության պատճառով այսօր իր պատիվն ու համբավը արատավորված է:

“Ապօրինի ինձ աշխատանքից ազատել են: Տնօրենի՝ Գագիկ Գրիգորյանի, վերակենդանացման բաժանմունքի պետ Սուրեն Մակարյանի, և Սերգեյ Պողոսյանի պատճառով ապօրինի կերպով աշխատանքից ազատվել եմ: Նրանք կազմակերպել և միտումնավոր անջատել են հիվանդների շնչառական ապարատները, իսկ հետո հայտարարել, թե իմ գիտելիքները չեն համապատասխանում նման աշխատանքի համար’’,-մեզ նախկինում արդեն պատմել էր Նինել Իվանյանը:

Նինել Իվանյանը վարչապետին խնդրում է վերականգնել իր կորցրած աշխատանքային ստաժի տարիները և ցանկանում է, որ աշխատանքից հեռացնեն մեղավորներին, քանի որ հիվանդները մեղք են:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ