02 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Հարգանքի տուրք Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին

Պաշտոնական այցով ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է ԼՂՀ մայրաքաղաքի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին:

 Ստեփանակերտի գործընկերոջ հետ միասին Տարոն Մարգարյանը ծաղիկներ է խոնարհել նաեւ Արցախյան ազատամարտում զոհված հայորդիների շիրիմներին:

 Մինչ հարգանքի տուրք մատուցելը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ողջունել է նաեւ Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերից ԼՂՀ մեկնած մարզաառողջարարական հետիոտնային-ճանաչողական արշավի մասնակիցներին, ովքեր եւս ծաղիկներ են խոնարհել հուշահամալիրի մոտ: 

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ