27 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ովքեր են շնորհավորել Սերժ Սարգսյանին

Ծննդյան օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից: ՀՀ Նախագահին 60-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինը, Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Հնդկաստանի Հանրապետության Նախագահ […]

Խոշոր խախտումներ են հայտնաբերվել

Հայաստանի բնապահպանության նախարարության՝ 23-286.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների, բնապահպանական եւ բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների եւ Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.43 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 24 որոշում եւ հաշվարկվել է 1.54 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Կոտայքի տարածքային բաժնի վարույթին հանձնված […]

”Հայաստանում լավ ֆուտբոլ են խաղում”. Յան Մասլո

Ղազախական  ”Շախտյորի” սլովակ լեգեոներ Յան Մասլոն Vesti.kz-ի հետ զրույցում անդրադարձել է Եվրոպա լիգայում իր թիմի առաջիկա մրցակից  Գյումրիի ”Շիրակի” հետ կայանալիք խաղին: ”Երբեք չեմ խաղացել հայկական թիմերի դեմ, այդ պատճառով չգիտեմ, թե ինչ սպասել նրանցից եվրագավաթներում: Սակայն, եթե խաղում են Եվրոպա լիգայում, ուրեմն վատ թիմեր չեն: Գիտեմ մի քանի շատ լավ հայ ֆուտբոլիստների` Յուրա Մովսիսյանին Մոսկվայի […]

ԱՄՆ Պետքարոտւղարը բարձր է գնահատում ՀՀ դեսպանի ներդրումը հայ-ամերիկյան հարաբերություններում

ԱՄՆ-ում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ՀՀ դեսպանԹաթուլ Մարգարյանին հասցեագրված իր գրավոր ուղերձում ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին, մասնավորապես, նշում է. ”Ամերիկյան ժողովրդի եւ Օբամայի վարչակազմի անունից իմ լավագույն բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ՝ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի Ձեր առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Ես շնորհակալություն եմ հայտնում Ձեր ծառայության համար եւ խորապես երախտապարտ եմ Ձեզ մեր երկու երկրների միջեւ կարեւոր […]

Շնորհավո՛ր ծնունդդ, հայոց հայրենատեր Նախագահ. “Հայոց Արծիվներ”

Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ պարոն ՆԱԽԱԳԱՀ “Հայոց Արծիվներ”  հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության,  շուրջ 44.000 անդամների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեր հոբելյանական տարեդարձը՝ 60-ամյակը, և մաղթում   քաջառողջություն, ընտանեկան անսահման երջանկություն և նույնքան բեղմնավոր ու ազգօգուտ աշխատանքի շարունակականություն, որն իրականացրել եք Դուք՝ անընդհատ լրացնելով Ձեր վաստակաշատ տարիների հարուստ կենսագրությունը: Հայոց անկախ պետականության վերականգնումը, որի ակունքներում […]

Գասպարին կպայքարի ընդդեմ անարդարության /վիդեո/

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին պատրաստ է կանգնել բոլոր նրանց կողքին, ովքեր հարազատի կորուստ են տվել ու այդ կորուստը եղել է իսկապես անժամանակ ու անարդարացի: “Մարդիկ, ովքեր իրենց երեխաներին կորցրել են՝ մարտի 1-ին, բանակում կամ այլ անարդարությունների հետևանքով”,-մեզ հետ զրույցում ասաց նա: Գասպարին գտնում է, որ իշխանությունների կողմից հասկանալի պիտի լինի, թե ինչու են որդեկորույս ծնողները […]

Հերոսը այսօր կդառնար 20 տարեկան

Արմեն Լևոնի Հովհաննիսյան (1994, հունիսի 30 – 2014, հունվարի 20, ԼՂՀ), Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ, «Արիության համար» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի հետմահու մեդալակիր։ Ծառայում էր թիվ 49971 զորամասում, ջոկի հրամանատար էր:  Ծնվել է 1994 թվականի հունիսի 30-ին։ Ընտանիքում միակ որդին էր, ուներ երեք քույր։ Ընտանիքը ապրում է Երևանի Ավան վարչական […]

Ուղևորուհու նկատմամբ բռունցքներ գործադրած վարորդը հայտնաբերվել է

Հայաստանի հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է. Հունիսի 25-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել «ՎԱԶ-2121» մակնիշի անհայտ պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից 1990 թ. ծնված Զարուհի Թ.-ի գլխին բռունցքով 3 անգամ հարվածելու և վնասվածքներ պատճառելու մասին:Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ և նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նրան ծեծի ենթարկած վարորդը 1991 թ. ծնված Կորյուն […]

Ինչ արժե հանգիստը Հայաստանում

՛՛Արմենիա թրեվլ՛՛ ընկերության նախագահ Մարինե Կպրյանն այսօր ասուլիսում հայտնեց, որ Հայաստան ամեն տարի միջինը ութ հարյուր հազար տուրիստ է գալիս: Վերջին տարիներին ավելի շատ երկրներից են գալիս Հայաստան տուրիստական այցերով: ՛՛Հիմնականու շատ զարգացած եվրոպական երկրներից են գալիս՝ Գերմանիա, Ավստրիա, Ֆրանսիա, Իտալիա, Անգլիա, Իսրայել, Իսպանիա, Շվեցարիա: Մենք յոթ օրանոց տուրեր ենք իրականացնում, այդ յոթ օրվա ընթացքում […]

”Հայերը միշտ աչքի են ընկել կոմբինացիոն խաղով”. ”Շախտյորի” մարզիչ

Ղազախական  ”Շախտյորի” գլխավոր մարզիչ Վիկտոր Կումիկովը Vesti.kz-ի հետ զրույցում անդրադարձել է Եվրոպա լիգայում իր թիմի առաջիկա մրցակից  Գյումրիի ”Շիրակի” հետ կայանալիք խաղին: ” ”Շիրակում” խաղում են 7-8 աֆրիկացիներ, և դա ավելի շատ աֆրիկյան , քան հայկական ֆուտբոլ է: Ստացվում է հայ-աֆրիկյան ֆուտբոլ: Հայերը միշտ աչքի են ընկել իրենց տեխնիկական պատրաստությամբ և սիրել են կոմբինացիոն ֆուտբոլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի