Ժամկետանց ձկնամթերք է հայտաբերվել
                        2014 թվականի հունիսի 17-ին Բագրատաշենի սահմանային հսկիչ կետով փորձ է արվել ներմուծել «БЕЛРЫБА» ընկերության արտադրության ապխտած ձկնամթերք («Кальмар», «Окунь», «Осетр»)` 16,2 կգ, որոնք ժամկետն անց են եղել: Նշենք, որ սննդամթերքի պիտանելիության ժամկետն անցել է Վերին Լարսի փլուզումների արդյունքում բեռնափոխադրման ուշացման պատճառով:
                
                        
                        
                        
                        
                        
                        
                        
                        
                        



































