13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մինասյանն աբսուրդ է համարում իշխանությունների փաստարկը. կոչ ՛՛ԴԵՄ ԵՄ՛՛-ին

”ՍԴ-ի` ապրիլի երկուսին կայացրած որոշմանը iմ գնահատականը հնչել է, ես ունեմ պնդում՝ Կառավարության նախագիծը չի համապատասխանում ՍԴ որոշմանը, սա ոչ միայն իրավաչափ չէ, այլ նաև համաչափ չէ, ավելին՝այն, ինչ ընթացակարգային խախտումներով արձանագրվեց խորհրդարանում, ամբողջությամբ իրավական տեսակետից առոչինչ է դարձնում այս օրենքի գոյությունը՛՛,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ ի պատասխան հարցի, թե […]

Գելխեղդ հրաշք գամփռիկների անհոգ մանկությունը

Հայաստանում ոչխարաբուծության ծավալների ավելացմանը զուգընթաց, ավելացել են հաղորդագրությունները գայլերի հարձակումների և դրանցպատճառով կրած կորուստների մասին: Գայլերը յուրաքանչյուր անգամ հոշոտում են տասնյակ ոչխարներ:  Եվ գրեթե առանց բացառության, գայլերի հարձակումներից զգալի կորուստեր կրած անասնապահներից և ոչ մեկը չի պահում հայերիս ազգայինհարստությունը համարվող, դարերով հայ մարդուն հավատարիմ ծառայած՝ գելխեղդ գամփռներ: Երբեմն այդ փաստը անասնապահներըպատճաբանում են գամփռին կերակրելու հնարավորության բացակայությամբ: Մոռանալով, որ գամփռներին կերակրել չցանկացող անասնապահըպարտադրված է կերակրել գայլերին: Մենք ներկայացնում ենք հերթական տեսանյութը հրաշք, անկրկնելի գեղեցկություն և խելք ունեցողգամփռների մասին ` նպատակ ունենալով խրախուսել եւ քարոզել ոչխարների հոտերը գայլերից գելխեղդ շների միջոցով պաշտպանելու, եւ ոչամենեւին այդ գիշատիչներին զենքով ոչնչացնելու մեթոդը:  www.gampr.am-ի կողմից պատրաստված տեսանյութը երկու ամսեկան, լեռնային գամփռների, դեռևս անհոգ մանկության մասին է, կարելի է ասելգայլերի դեմ դաժան մարտերից առաջ:

Ինքներս ենք աղտոտում մեր շուրջը. օրվա կադր

Մենք հայերս հաճախ ենք դժգոհում մեր քաղաքների, գյուղերի մաքրության բացակայությունից: Ինչ խոսք, հաճախ  համայնքապետարաններն են մեղավոր, որ ամենուր աղբակույտեր կան, հաճախ էլ` մենք: Henaran.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե Ապարանում բավական մաքուր տարածքի կողքին ինչպիսի աղբակույտ է հավաքվել:

”Շառ ա անում”, բղավեց Շանթը. դատարանում կրկին լարված իրավիճակ է/լրացված/վիդեո/

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շանթ և ընկերներ գործով դատավարությունը: Այսօրվա դատական նիստում շարունակվելու են տուժողների հարցաքննությունը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին ներկայացել էր տուժող, ոստիկանության փոխգնդապետ Անդրանիիկ Առաքելյանը: Այսօր մեկնարկած դատական նիստում երեք ամբաստանյալների պաշտպան Հովհաննես Քոչարյանը տեղեկացրեց, որ իր վստահորդները խնդրել են գործում ներգրավել ևս մեկ պաշտպանի, […]

Դիեգո Կոստան հնգամյա պայմանագիր է կնքել ”Չելսիի” հետ

Լոնդոնի ”Չելսին” իր պաշտոնական կայքում հայտնել է, որ հարձակվող Դիեգո Կոստայի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Իսպանիայի հավաքականի 25-ամյա հարձակվողը լոնդոնցիների հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Հաջորդ շաբաթ Կոստան կմիանա ”Չելսիին”, որպեսզի անցկացնի մարզահավաք ակումբի հետ: ”Ատլետիկոյի” կազմում Կոստան մասնակցել է 134 հանդիպման և դարձել 64 գոլի հեղինակ:

Դեսպան Սարգսյանի հանդիպումներն ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարների հետ

Վաշինգտոնում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հանդիպումներ ունեցավ Վաշինգտոնում գործող ամերիկահայ առաջատար կազմակերպությունների՝ Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի և Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարների հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳն-ից,  Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի ներկայացուցիչ Կարո Արմենյանի, Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի նախագահ Քեն Խաչիկյանի, Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ […]

Մոսկվայի մետրոյի վթարի գործով մարդ է ձերբակալվել

Ըստ ռուսական լրատվամիջոցների, հուլիսի 16-ին երկու  մարդ է ձերբակալվել Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած վթարի գործով` ճանապարհային ծառայության վարպետ եւ նրա օգնականը:  Ձերբակալվածներին արդեն հարցաքննել են, եւ մոտ ժամանակներս նրանց մեղադրանք կներկայացվի:   Երեկ  հուլիսի 15-ին “Սլավյանսկի բազար” եւ  “Պարկ Պոբեդի” կայարանների միջեւ ընկած հատվածում լարման տատանման հետեւանքով գործել էր ազդանշանային համակարգը, ինչի հետեւանքով գնացքը կտրուկ […]

Փաշինյանը Մնացական Մարտիրոսյանի նման դատավորներից մեծ ակնկալիք չունի

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Շանթ Հարությունյանի և նրա ընկերների հերթական դատական նիստը։ Դատական նիստին ներկա է նաև ՀԱԿ խմբակության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Մինչև դատական նիստի մեկնարկը Փաշինյանը զրուցեց լրագրողների հետ. “Այսօր հարկ եմ համարել լինել այստեղ և դրա մեջ մեծ իրադարձություն չեմ տեսնում։ մի քանի անգամ Քրեակատարողական հիմնարկներում […]

ԼՂՀ ոստիկանությունը հաստատել է

Հուլիսի 16-ին  ԼՂՀ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել` հաստատելով Քարվաճառի շրջանում կորած 17-ամյա Ս. Ցականյանի դին հայտնաբերելու մասին լուրը: “Հուլիսի 8-ին հաղորդվել էր Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Սմբատ Մեխակի Ցականյանի անհայտ կորելու մասին: ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Ս. Ցականյանի դին 2014 թվականի հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել […]

՛՛Հայերն էլ խոստացել են, որ կվերադառնան Հայաստան՛՛. Հայաստանը՝Ֆրանկոֆոնիայի վեհաժողովի լիիրավ անդամ

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցած ԱԺ պատվիրակության ներկայացուցիչներ Մարգարիտ Եսայանն ու Մնացական Մնացականյանն այսօր լրագրողներին ներկայացրին հանդիպման արդյունքները: Նրանք հայտնեցին, որ վեհաժողովին Հայաստանի Ազգային ժողովը դարձավ հերթական միջազգային կազմակերպության լիարժեք անդամ: ՛՛Ֆրանկոֆոնիայի վեհաժողովի արմատները գալիս են 1967 թվականից Լյուքսեմբուրգում, որը այլ անվանում է ունեցել: 1998 թվականից վերանվանվել է որպես Ֆրանկաֆոնիայի խորհրդարանական վեհաժողով: Այն աշխարհի 78 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի