20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

“Տոնուս”-ից խաբված բնակիչների սայլը արդարադատության նախարարը չի բերել /ֆոտո/

“Տոնուս” շինկազմակերպության գործունեության արդյունքում տուժած բնակիչները այսօր՝ օգոստոսի 14-ին կառավարության շենքի առաջ սպառանացին՝ գրոհել իրենց կիսակառույց շենքերը եւ հաստատվել այնտեղ, եթե կառավարությունը լուծում չտա խնդրին: Բնակիչների  երեխաները նստելով   կառավարության շենքի մուտքի աստիճաններին՝ հայտարարեցին, որ նստացույց են անում՝  սատարելով իրենց ծնողներին:

Հիշեցնենք, որ բողոքավորները 2006թ-ին պայմանագիր էին  կնքել  “Տոնուս” շինկազմակերպության հետ, ըստ որի պարտավորվում էին  2 տարում կառուցել շենքը եւ շահագործման հանձնել: Սակայն կազմակերպությունը սնանկ է ճանաչվել եւ վերջինիս ունեցած ամբողջ գույքը՝ այդ թվում Դավիթաշենում կառուցված շենքը, գրավադրվել է “Արցախ” բանկում: Բնակիչների խոսքով ընկերության սեփականատեր Աշոտ Տոնոյանի մահվանից հետո ամեն ինչ էլ ավելի է իրար խառնվել:

 Ի դեպ բնակիչները նկատելով  արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին՝ փորձեցին հետաքրքրվել, թե ե՞րբ է սայլը տեղից շարժվելու, նախարարը պատասխանեց. “Ես չեմ այդ սայլը բերել, եւ դա իմ իրավասության մեջ չի մտնում, բայց ես ցանկանում եմ ձեր խնդրին լուծում տալ”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ