Լեւոն Հայրապետյանի դատը հետաձգվեց
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/levon_hayrapetj_1407940574.jpg)
Այսօր, առավոտյան ժամը 12:00-ին, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի քաղաքային դատարանում կայացել է մեր հայրենակից հայտնի բարերար, գործարար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու նպատակով հրավիրված դատական նիստը: Լեւոն Հայրապետյանը վատառողջ լինելու պատճառով անմիջականորեն չի մասնակցել դատական նիստին, եւ նրա ներկայությունն ապահովվել է կալանավայրից ուղիղ հեռարձակման միջոցով:
Հիշեցնենք, որ մեր հայրենակիցն այժմ գտնվում է Մոսկվայի “Մոտրոսկայա տիշինա» կալանավայրի բուժհատվածում:
Նշենք, որ Լեւոն Հայրապետյանին սատարելու նպատակով նիստերի դալիճում են եղել նրա մտերիմները, այդ թվում եւ ռուս հայտնի ռեժիսոր Մարկ Զախարովն ու հատնի դերասան Ալեքսանդր Շիրվինդը:
Հրավիրված դատական նիստը, սակայն շատ արագ էլ հետաձգվել է, քանի որ այդ պահին, հոգեբանական լարվածության արդյունքում կտրուկ վատացել է Լեւոն Հայրապետյանի առողջությունը: Մեր հայրենակիցը խնդրել է բժիշկ հրավիրել՝ տեղային ցավազրկման նպատակով: Սական տարօրինակն այն է, որ բժշկն այդպես էլ չի բարեհաճել ժամանել: Եվ դատավորը ստիպված է եղել հայտարարել ընդմիջում:
Նիստի մասնակից մեր հայրենակիցներից մեկի փոխանցմամբ, Լեւոն Հայրապետյանը միայն հասցրել է մի կարեւոր հայտարարություն անել, ասելով, որ քննիչ Բեսեդինը կողմնակալ վերաբերմունք է դրսեւորում եւ քննությունը վերածել է իսկական առեւտրի: Հիշյալ քննիչի կողմնակալությունն ի ցույց դնելու եւ իրավապահին ոչ բնորոշ նրա պահվածքը ներկայացնելու համար Լեւոն Հայրապետյանը դատական նիստի ժամանակ բացել է որոշ փակագծեր, ասելով, որ Բեսեդինն իր առաջ դրել է մի թուղթ ու առաջարկել այն ստորագրել, սրա դիմաց խոստանալով՝ արագ կստորագրվի նաեւ Հայրապետյանի ազատ արձակման փաստաթուղթը:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության հետաքննչական կոմիտեն “Բաշնեֆտ” ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: